1058 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 58 624

© Photo : Андрей Никеричев / АГН "Москва"Медсестра во время теста на коронавирус
Медсестра во время теста на коронавирус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1058–ով և դարձել 58624։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Медработники перед зданием медицинского центра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10561 (+653) մարդ, կատարվել է 332154 (+2877) թեստավորում, առողջացել են վարակվածներից 46713–ը (+395)։ Գրանցվել է մահվան 1039 (+7) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 311 է (+3)։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Առողջապահության նախարարությունը ահազանգում է` կորոնավիրուսը կարող է վնասել մեր զինվորներին

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

 

Լրահոս
0