Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Բաժանորդագրվեք
Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցին ոչ միայն կվերականգնվի, այլ նաև նախկինում եղած բացթողումները կշտկվեն։ Եկեղեցին արդեն 2 անգամ վերականգնած ճարտարապետը մարտական է տրամադրված և խոստանում է` հաջորդ տարի այն արդեն իսկ պատրաստ կլինի այցելուներ ընդունել։

Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին երկար ժամանակ ավերված վիճակիում չի մնա։ Արդեն երկու անգամ եկեղեցին վերականգնած ճարտարապետ, շինարար Վոլոդյա Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստանում է` մեկ տարի էլ չեն տևի եկեղեցու վերականգնման աշխատանքները։

© Sputnik / Arsen HaytyanՎոլոդյա Բաբայանը
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա  - Sputnik Արմենիա
Վոլոդյա Բաբայանը

Հայտնել էինք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը 2 անգամ հրթիռակոծել էր Ղազանչեցոց եկեղեցին։ Ամբողջությամբ փլվել է եկեղեցու հարավային կողմը` վերևի կամարի հետ։ Ջահերը, դռներն ու պատուհանները նույնպես ավերվել են։ Եկեղեցու ներսում որևէ բան չի պահպանվել` ամեն ինչ վառվել կամ քանդվել է։

Бельгийский музыкант армянского происхождения сыграл на виолончели в разрушенном соборе в Шуши - Sputnik Արմենիա
Հայկական պատասխան բարբարոսությանը. բելգիահայ երաժիշտը նվագում է Ղազանչեցոց կիսավեր վանքում

«Երբ տեսա նորից Ղազանչեցոցին են հարվածել, ցավ ապրեցի։ Բայց ոչինչ, առանց մազաչափը ձևափոխելու, նորից կվերականգնեմ եկեղեցին։ Ղազանչեցոցի հիմքը շատ ամուր է, պինդ եկեղեցի է, այնպես որ, արագ եմ վերակառուցելու, մանավանդ` ամեն քար արդեն անգիր գիտեմ»,–ասում է Բաբայանն ու վստահեցնում` 5-6 ամսում եկեղեցին «առողջացած» կլինի։ 

Բաբայանն Ղազանչեցոցը վերականգնել է 1980 և 1990-ականներին. առաջին անգամ` 1980-ականներին, նա 9 տարի շարունակ թշնամու աչքի առաջ վերականգնել է եկեղեցին (այդ ժամանակ Ադրբեջանի տիրապետության ներքո էր քաղաքը)։ Խորհրդային միության ղեկավարությունը որոշել էր մի շարք հուշարձաններ վերականգնել և հայ ճարտարապետներին ինչ–ինչ գնով հաջողվել էր այդ ցանկում ներառել նաև Ղազանչեցոցը։ Բաբայանն այդ ժամանակ Երևանում էր ապրում, նրան հրավիրել են Արցախ` աշխատելու։ Ի դեպ, դրանից հետո մինչ օրս ճարտարապետն ապրում է Արցախում։

«Մինչև կսկսեի վերականգնել, մանրամասն ուսումնասիրեցի եկեղեցին։ Նախ հավաքեցի վանքի բոլոր լուսանկարները, քանի որ գմբեթը փլուզված էր, իսկ ինձ պետք էր դրա հստակ չափը ստանալ։ Լուսանկարների ու հաշվարկների միջոցով էլ կարողացա գմբեթը կառուցել»,–պատմում է Բաբայանը ու ժպտում։

© Sputnik / Arsen HaytyanՇուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու նախորդ վերականգնումները
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա  - Sputnik Արմենիա
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու նախորդ վերականգնումները

Հարցն այն է, որ Բաբայանին արգելել էին եկեղեցին վերականգնելիս գմբեթը կառուցել և խաչ դնել, սակայն ի՞նչ եկեղեցի առանց վերոհիշյալ երկու կարևոր ատրիբուտների։ Ավելին, երբ ճարտարապետին մեկն ասել է, որ իր վերադասը պահանջել է գմբեթը չկառուցել, նա պատասխանել է, թե դա նույնն է, ինչ անգլուխ արձան քանդակես։ Բաբայանը ճշգրտությամբ վերականգնել է գմբեթն ու խաչն էլ տեղադրել դրա վրա։

Արցախի թեմի առաջնորդն այցելել է վիրավոր զինվորներին, աղոթել Սուրբ Ղազանչեցոցում

Երկրորդ անգամ նույն ճարտարապետը 1994-ին է Ղազանչեցոցը սկսել վերականգնել. այդ ընթացքում Շուշին արդեն իսկ ազատագրվել էր, իսկ եկեղեցին ավերված էր։ Եկեղեցու սիմվոլը համարվող հրեշտակներն իրենց տեղերում չէին, սակայն տարածքից ճարտարապետը երկու հրեշտակ է գտել` կնոջ և տղամարդու կերպարով։ Տղամարդու կերպարով հրեշտակն ամբողջական է եղել, իսկ կնոջ կերպարով հրեշտակը` առանց գլխի։ Այդ հրեշտակներն այժմ Շուշիի արվեստի թանգարանում են պահվում։ Իսկ ճարտարապետը նույնանման հրեշտակներով է պատել եկեղեցին։ Վերականգնման աշխատանքներն այս անգամ 4 տարի են տևել. Բաբայանը հիշում է` 1998-ի հուլիսի 19–ին է ավարտել աշխատանքները։

Եկեղեցին անթերի տեսք ուներ, սակայն կա մեկ–երկու մանրուք, որոնք Բաբայանի սրտով չեն մինչ օրս։ Հարցն այն է, որ եկեղեցու գմբեթն ու ծածկը թիթեղից են կառուցել։ Դեռ առաջին վերականգնման ժամանակ շտապեցրել են վարպետին ու պահանջել` թեկուզ թիթեղից թող լինի, բայց նշված ժամկետում այն հանձնվի։ Բաբայանն ասում է, որ դիմելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որպեսզի շտկեն սխալը։

© Sputnik / Arsen HaytyanՇուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու նախորդ վերականգնումները
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա  - Sputnik Արմենիա
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու նախորդ վերականգնումները

Ճարտարապետն ընդգծում է, որ Ղազանչեցոցը յուրահատուկ եկեղեցի է, այն աչքի է ընկնում իր բարձրությամբ, ինչպես նաև եռախորան է, իսկ Հայաստանում նման եկեղեցիների քանակը քիչ է։ Բաբայանը Ղազանչեցոցը յուրահատուկ ձևով է սիրում, ուստի ջանք ու եռանդ չի խնայելու այն վերականգնելու համար։

84-ամյա ճարտարապետը վերջին տարիներին, առողջական վիճակից ելնելով, այլևս չի զբաղվում մասնագիտական աշխատանքով, սակայն Շուշին ուրիշ է` բացառություն է անելու։

© Sputnik / Arsen HaytyanՇուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու նախորդ վերականգնումները
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա  - Sputnik Արմենիա
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու նախորդ վերականգնումները
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала