Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման օրինագիծը կարող է ուղենշային լինել մյուս երկրների համար

© Photo : Provided by Shahan GantaharyanШаан Гантаарян
Шаан Гантаарян - Sputnik Արմենիա
Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման իրավաքաղաքական նախադրյալներին։ 
Գանդահարյան. «Արցախի ճանաչման համար այժմ ստեղծվել է իրավաքաղաքական բարենպաստ ենթահող»

Արդեն հայտնի է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկելու է Արցախի ճանաչման օրինագիծը, որը ներկայացվել է խորհրդարանի ստորին պալատին։ Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը։ 

Министр иностранных дел Франции Жан-Ив Ле Дриан покидает Елисейский президентский дворец после еженедельного заседания кабинета министров (27 мая 2020). Париж - Sputnik Արմենիա
Թուրքիայի մշտական սադրանքներն անթույլատրելի են. Ֆրանսիայի արտգործնախարար

Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` Արցախի Հանրապետության ճանաչման համար այժմ ստեղծվել է իրավաքաղաական բարենպաստ ենթահող։ Ըստ նրա`Ֆրանսիան ձևվորված հակաթուրքական առանցքներում գրավել է առաջնային տեղ, բավական լարված են երկու երկրների հարաբերությունները հատկապես արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի ոտնձգությունների պատճառով։

«Ֆրանսիան առաջատար երկիր է նման երևույթները զսպելու և կարմիր գծերը չհատելու հարցում Թուրքիային զգուշացնելու առումով։ Փարիզի և Անկարայի շահերը բավականին սուր կերպով բախվում են նաև Լիբիային վերաբերող հիմնախնդրում։ Ֆրանսիան ԵՄ կարևոր ու հիմնական երկրներից է, հայ–ադրբեջանական հակամարտությունում Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ՆԱՏՕ–ի անդամ, ՄԱԿ–ի ԱԽ մշտական անդամ, և այս ամենը շատ կարևոր դերակատարություն ունի»,– նշում է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Արցախցի կանայք և երեխաները լուռ ակցիա են արել ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանատների առջև

Շահան Գանդահարյանի դիտարկմամբ` այն երևույթը, որ Ֆրանսիայի նման երկրի Ազգային ժողովը քննարկելու է Արցախի ճանաչման օրինագիծը, ուղենշային կարող է լինել մյուս երկրների համար։ Դա ուղերձ է նաև, որ թուրքական ագրեսիայի շարունակության դեպքում կարող է սկսվել Արցախի ճանաչման միջազգային գործընթացը, ինչի նախադրյալներն արդեն իսկ կան, քանի որ առանձին եվրոպական քաղաքների մակարդակով սկսվել է այն։ 

«Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքն արդեն իսկ ճանաչել է Արցախի անկախությունը։ Գիտեք, այնտեղ ահավոր ճնշում կար դեռ Արցախյան պատերազմից առաջ։ Ադրբեջանը տարիներ շարունակ բողոքում էր այն կապակցությամբ, որ ֆրանսիական քաղաքները համագործակցում էին Արցախի քաղաքների հետ, և ֆրանսիացիները ստիպված որոշ դեպքերում փոխում էին համագործակցության եզրաբանությունը։ Բայց հիմա եվրոպական քաղաքների մակարդակով սկսվել է Արցախի ճանաչման աշխույժ գործընթաց։ Ալֆորվիլին հետևեց աշխարհամասի ամենահեղինակավոր քաղաքներից մեկի` Միլանի քաղաքային խորհրդի որոշումը։ Լյուքսեմբուրգի և Բելգիայի խորհրդարանները հանդես են եկել Արցախի դեմ ագրեսիան դատապարտող բանաձևով։ Այս ամենը կունենա շղթայական հաջորդականության ազդեցություն»,– նշում է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Сенат Франции - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի խորհրդարանում Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ կքննարկվի

Շահան Գանդահարյանի տեղեկացմամբ` շատ կարևոր խորհրդակցություն է տեղի ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում Վեհափառ հայրապետ Արամ Առաջինի նախաձեռնությամբ, որին հրավիրվել էին համասփյուռքյան գործունեություն ծավալող հոգևոր, ազգային, միութենական բոլոր կառույցների ներկայացուցիչները։ Այդ հավաքը համահայկական օրակարգի առաջնային կետ է համարել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող լոբբիստական աշխատանքն ու ռազմավարությունը։ Ճամաչման համար պարարտ հող է ստեղծվել ինչպես պատերազմի այս օրերին, այնպես էլ հետագայի համար, երբ բոլորը կընդգծեն Արցախի ու Ադրբեջանի անհամատեղելիությունը, մանավանդ Ադրբեջանն արդեն փաստեց, որ վերածվել է Թուրքիայի մարզի և ահաբեկչական խմբավորումներ ընդունող տարածքի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала