Մեր սպան նաև ավագ ընկեր է. խոսուն լուսանկար առաջնագծից

© Photo : Facebook / Shushan StepanyanАрмянские бойцы на передовой
Армянские бойцы на передовой - Sputnik Արմենիա
Հայկական կողմը նաև սպա-զինվոր ամուր և առողջ հարաբերությունների շնորհիվ է դիմադրում։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նոր լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 16 Հոկտեմբեր — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը լուսանկար է հրապարակել առաջնագծից ու հուզիչ գրառում արել։

«Մեր սպան, հրամանատար լինելուց բացի, ավագ ընկեր է, հենարան, խորհրդատու, նա միշտ կանգնած է իր զինվորի կողքին` պատրաստ իր վրա վերցնելու զինվորին ուղղված հարվածը։ Նաև սպա-զինվոր ամուր և առողջ հարաբերությունների շնորհիվ ենք դիմադրում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Լուսանկարում պատկերված են մարտական գործողություններից դադար առնող զինվորները։ Նրանցից մեկը կիթառ է նվագում ու հենվել է իր կողքին նստած սպային, որը կոչումով լեյտենանտ է։ Երիտասարդ սպան հարազատաբար գրկել է կրտսեր ծառայակցին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала