«Զգում էի, որ մահանում եմ, աղոթում էի». ռուս լրագրողը պատմել է իր վիրավորվելու մասին

© Sputnik / Asatur YesayantsВоенный обозреватель Юрий Котенок в медцентре "Эребуни" (16 октября 2020). Еревaн
Военный обозреватель Юрий Котенок в медцентре Эребуни (16 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուս լրագրող Յուրի Կոտենոկը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Շուշիի եկեղեցում պատահածի և իր վիրավորվելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ղազանչեցոց եկեղեցում գնդակոծությունից վիրավորված ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկի համար ամենակրիտիկական պահը Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին էր։ «Գիտակցությունս չէի կորցրել և դա զարմանալի է, քանի որ նման դեպքում մարդիկ հիմնականում անմիջապես անջատվում են։ Բայց ես չկորցրի գիտակցությունս», –  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կոտենոկը։

Պատմում է` առաջին պայթյունից եկեղեցու գմբեթում  բացված անցքի միջով ինչ–որ զինամթերք ներս ընկավ ու պայթեց։ Մի քանի վայրկյան անց նա բացեց աչքերը։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Կոտենոկը «Էրեբունի» ԲԿ–ում
 «Զգում էի, որ մահանում եմ, աղոթում էի». ռուս լրագրողը պատմել է իր վիրավորվելու մասին - Sputnik Արմենիա
Յուրի Կոտենոկը «Էրեբունի» ԲԿ–ում

«Արյուն էր հորդում, շուրջբոլորն ինչ–որ կտորներ էին թափված, ծուխ էր, փոշի, ես գրեթե ոչինչ չէի տեսնում, շնչահեղձ էի լինում։ Կողքիս ընկերս էր պառկած` Լևոն Արզանովը` «Офицеры России» ամսագրի հատուկ թղթակիցը։ Նա բղավեց. «Ո՞ղջ ես»։ Պատասխանեցի. «Այո, ողջ եմ, Լյովա»։ Նա ոտքի կանգնեց, վազեց օգնություն կանչելու։ Շարժվեցի, սարսափելի ցավ զգացի», – հիշում է Կոտենոկը։

Տարբեր թեժ կետերում աշխատած ռազմական թղթակցի համար Շուշիի եկեղեցում ստացած վիրավորումն առաջինը չէր, բայց նման ցավ նա առաջին անգամ էր զգում։ Կոտենոկը քարերի կույտի տակ էր մնացել։

Военный обозреватель Юрий Котенок доставлен в медцентр Эребуни (9 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կոտենոկը վերակենդանացման բաժնում է. խոստանում է` մանրամասն կգրի Շուշիում կատարվածի մասին

Արզանովի բղավոցների վրա մարդիկ դուրս են գալիս ապաստարաններից։ Կոտենոկը պատմում է, որ բոլորը շտապում էին` վախենալով նոր հարվածներից։

Սակայն նրա համար ամենակրիտիկական րոպեները Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհն էր, ուր նրան տանում էր տեղի սարկավագը։

«Զգում էի, որ մահանում եմ, աղոթում էի։ Նա ինձ ասում էր` դիմացիր, դիմացիր, շրջվում էր իմ կողմ։ (լռում է, հանկարծ Կոտենոկի աչքերում արցունք է նկատվում – խմբ.)։ Լավ պրծանք», – ասաց նա։

Մեքենայից դուրս բերելու պահին նա կորցնում է գիտակցությունը։ Գիտակցության է գալիս արդեն Երևանում, որտեղ շրջապատված էր ժպիտներով և ջերմությամբ։ Հետո իմանում է, որ Ստեփանակերտի բուժկենտրոնում Սկլիֆասովսկու ինստիտուտից ժամանած առաջատար մասնագետ էր աշխատում` բժշկական գիտությունների դոկտոր Շահեն Դանիելյանը, որն էլ նրան ոտքի է կանգնեցրել։

«Մինչև կյանքիս վերջ պարտական ու շնորհակալ եմ այդ մարդուն», – ասում է Կոտենոկը։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Կոտենոկը «Էրեբունի» ԲԿ–ում
 «Զգում էի, որ մահանում եմ, աղոթում էի». ռուս լրագրողը պատմել է իր վիրավորվելու մասին - Sputnik Արմենիա
Յուրի Կոտենոկը «Էրեբունի» ԲԿ–ում

Ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության ժամանակ։  Լրագրողն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս նրան Ռուսաստան տեղափոխել։

Նրա հետ միասին վիրավորում էին ստացել ևս երկու ռուսաստանցի` «Офицеры России» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովն ու Հրանտ Բադալյանը, ով լրագրողներին ուղեկցում էր Արցախ։ Նրանց վիճակը կայուն է, հոկտեմբերի 9-ին նրանք կառավարական ինքնաթիռով Ռուսաստան են տեղափոխվել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала