ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

© Sputnik / Мхитар Хачатрян / Անցնել մեդիապահոցМитинг оппозиции в Ереване
Митинг оппозиции в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննարկվել է ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, տեղեկացնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական
ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ 13 կուսակցություն դիմել է կառավարությունը՝ որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով օժտված ռազմաքաղաքական հարցերի շտաբ ստեղծելու առաջարկով։

Լրահոս
0