Լավրովը Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Մնացականյանի և Բայրամովի հետ

© Photo : press office of the MFA of RFГлавы МИД России и Армении Сергей Лавров и Зограб Мнацаканян во время совместной пресс-конференции по итогам встречи (12 октября 2020). Москвa
Главы МИД России и Армении Сергей Лавров и Зограб Мнацаканян во время совместной пресс-конференции по итогам встречи (12 октября 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության պահպանման կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` հոկտեմբերի 17-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Զրույցի թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակն է եղել։

Здание Министерства обороны Армении - Sputnik Արմենիա
Հայաստանը Մինսկի խմբին հորդորում է հասցեական հայտարարություններ անել

Լավրովն ընդգծել է ԼՂ վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների` հոկտեմբերի 1-ի հայտարարության արդիականությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Մոսկվայում հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների` հումանիտար հրադադարի մասին հայտարարությանը խստորեն հետևելու անհրաժեշտությունը։

Վերահաստատվել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շուտափույթ կերպով խաղաղ կարգավորման հասնելու նպատակով բովանդակային բանակցություններ սկսելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը հոկտեմբերի 1-ին հրապարակած համատեղ հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները:

Министр иностранных дел России Сергей Лавров на пресс-конференции по итогам встречи с министром иностранных дел Армении (12 октября 2020). Москвa - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Լավրովը խոստացել դադարեցնել շփումը եվրոպական պետությունների հետ

Իսկ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին, որից հետո հայտարարվեց, որ հումանիտար հրադադար կլինի` դիերի, ռազմագերիների փոխանակման համար։ Սակայն հոկտեմբերի 10-ին, երբ արդեն ուժի մեջ էր հումանիտար հրադադարը, ադրբեջանական զինված ուժերը սկսեցին հրթիռակոծել Ստեփանակերտը, իսկ հետո արդեն անցան լայնածավալ հարձակման առաջնագծի մի շարք ուղղություններով։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

Լրահոս
0