Վիեննայի օպերայի մոտ հայերը «երաժշտական ցույց» են կազմակերպել. լուսանկարներ

© Photo : Facebook / ANPO/ Armenian National Philharmonic Orchestra"Музыкальная акция протеста" армян диаспоры против военной агрессии Азербайджана и Турции у оперного театра Вены (18 октября 2020). Австрия
Музыкальная акция протеста армян диаспоры против военной агрессии Азербайджана и Турции у оперного театра Вены (18 октября 2020). Австрия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
«Երաժշտական ցույցը» կազմակերպվել է Հայ դատի հանձնախմբի գրասենյակի և Ավստրիայի հայ ուսանողական խորհրդի կողմից:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի –Sputnik. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, օպերային թատրոնի առջև տեղի է ունեցել հանրահավաք և մոմավառություն ՝ նվիրված Արցախյան պատերազմի զոհերին:

© Photo : Facebook / ANPO/ Armenian National Philharmonic OrchestraՎիեննայի օպերայի մոտակայքում հայերը «երաժշտական ցույց» են կազմակերպել
Վիեննայի օպերայի մոտ հայերը «երաժշտական ցույց» են կազմակերպել. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Վիեննայի օպերայի մոտակայքում հայերը «երաժշտական ցույց» են կազմակերպել

«Խաղաղություն Արցախին» կարգախոսի ներքո հավաքն ուղեկցվել է հայ երաժիշտների ելույթով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի Facebook-յան էջը լուսանկարներ է հրապարակել «երաժշտական ցույցից»։

© Photo : Facebook / ANPO/ Armenian National Philharmonic OrchestraՆարեկ Հախնազարյանը Վիեննայի օպերայի մոտ մասնակցում է «երաժշտական ցույցին»
Վիեննայի օպերայի մոտ հայերը «երաժշտական ցույց» են կազմակերպել. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Նարեկ Հախնազարյանը Վիեննայի օպերայի մոտ մասնակցում է «երաժշտական ցույցին»

Վիեննայի օպերային թատրոնի առջև ելույթ են ունեցել աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Նարե Արղամանյանը, դուդուկահար Արամ Իփեկջյանը, ջութակահար Գայանե Միրզոյանը, երգչուհիներ Ստելլա Գրիգորյանը և Թերեզա Բեգլարյանը:

Հանդիպումը կազմակերպվել է Հայ դատի հանձնախմբի գրասենյակի և Ավստրիայի հայ ուսանողական խորհրդի կողմից:

Попавшая под обстрел средняя школа No2 в Мартуни, Карабах - Sputnik Արմենիա
Արցախում ավերվել են դպրոցներ, մանկապարտեզներ, ուսանողներ են զոհվել. պատերազմի հետևանքները

Նշենք, որ այս օրերին աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը բողոքի ակցիաններ են կազմակերպում` ի աջակցություն Արցախի և պահանջում աշխարհից անտարբեր չմնալ ու քայլեր ձեռնարկել կանխելու թուրք–ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 673 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала