Թեհրանը պատասխան կտա, եթե իր տարածք նույնիսկ սխալմամբ արկ ընկնի. Իրանի ԱԳՆ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ չեզոքություն պահպանելու կարմիր գծի մասին ։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Spuntik.  Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Իրանն անպատասխան չի թողնի Արցախում հակամարտության կողմերից իր տարածք ընկնող արկերի դեպքերը։

«Մեր կարմիր գիծը քաղաքացիների անվտանգությունն է։  Մեր զինված ուժերն արդեն անհրաժեշտ նախազգուշացումներն արել են։ Հակառակ կողմից մենք պարզաբանումներ ենք լսել և ասել, որ նույնիսկ սխալմամբ կատարված ցանկացած ոտնձգություն (տարածքի և անվտանգության նկատմամբ, – խմբ.) պատասխան է ստանալու», – Հաթիբզադեի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության պատճառով Իրանի տներ ու սահմանամերձ շրջաններ 8 արկ է ընկել։ Արկի ընկնելու հետևանքով առնվազն մեկ շենքի տանիք քանդվել է։ Որոշ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Լրահոս
0