Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախագիծը կուղարկվի Ֆրանսիայի Սենատ. Վալերի Բուայե

© Photo : Facebook / Valérie BoyerДепутат парламента Франции Валери Буайе
Депутат парламента Франции Валери Буайе - Sputnik Արմենիա
Բուայեն ընդգծել է, որ հակազդել Արցախում Ադրբեջանի ագրեսիային, նշանակում է հակազդել թուրքական իսլամիզմին Եվրոպայում։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագիծը կներկայացվի Ֆրանսիայի Սենատին։ Այս մասին Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն։

 «Հակազդել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի գրոհին, նշանակում է հակազդել թուրքական իսլամիզմի ներթափանցմանը Եվրոպա։ Այս շաբաթ ես Սենատ ներկայացրի Լեռնային Ղարաբաղի ճանաչման ու Թուրքիայի և Ադրբեջանի գործողություները դատապարտող նախագիծը», – գրել է նա։

Городской совет Вены проголосовал за признание Республики Арцах (19 октября 2020). Франция - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նմանատիպ նախագիծ էր ներկայացվել ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատին։ Այժմ նմանատիպ նախագիծը հայտնվում է Սենատում, այսինքն` վերին պալատում։

Արցախում մարտական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո պատգամավոր  Վալերի Բուայեն Ֆրանսիայի խորհրդարանում սեպտեմբերի 29-ին կառավարական ժամի ընթացքում հայտարարել էր, որ հայերով բնակեցված Արցախն ավելի քան 30 տարի է պայքարում իր անկախության համար, իսկ Թուրքիան և Ադրբեջանը չեն հրաժարվում իրենց նպատակից` բնաջնջել հայ ժողովրդին։ Նա նշել էր, որ Ադրբեջանը` Թուրքիայի «արբանյակը»,  մարտական գործողություններ սկսեց և թիրախավորեց հայկական բնակավայրերը` և՛  այս տարվա հուլիսին տավուշյան էսկալացիայի ժամանակ, և՛ վերջին օրերին։ Ավելին, նա հավելել է, որ Ադրբեջանը վայելում է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի աջակցությունը։

«Ֆրանսիան չպետք է չեզոք մնա Թուրքիայի նախագահ Էրդողանի գործողությունների նկատմամբ, երբ հարձակվում են քաղաքացիական բնակչության վրա, սպանում կանանց և երեխաներին», – ասել է Բուայեն։

Анн Идальго - Sputnik Արմենիա
Եթե միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք. Փարիզի քաղաքապետ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала