00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով

© Sputnik / Aram NersesyanВременно живущие в Дилижане жители Карабаха пекут женгялов хац
Временно живущие в Дилижане жители Карабаха пекут женгялов хац - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են սահմանամերձ Տավուշի մարզ, որտեղ արցախցի կանայք ժենգյալով հացի պատրաստման «արտադրամաս» են ստեղծել։

Դիլիջանում արցախյան պատերազմի երկրորդ օրվանից ամեն տեղից արցախյան բարբառ է լսվում, իսկ վերջին օրերին օդում ավանդական ղարաբաղյան ժենգյալով հացի հոտ է տարածված։ Վարուժան Բաբախանյանի ու Մարիամ Մայիլյանի հյուրատունը ասես մրջնաբույն լինի, որտեղ հազարավոր ժենգյալով հացեր են պատրաստում։

© Sputnik / Aram NersesyanՎարուժան Բաբախանյան ու Մարիամ Մայիլյան
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով - Sputnik Արմենիա
Վարուժան Բաբախանյան ու Մարիամ Մայիլյան

Բակում արցախցի կանայք կանաչի են մաքրում, լվանում ու չորացնում, զրուցարանում այն կտրատում են, լցոն են պատրաստում, խմոր են բացում ու ժենգյալով հաց սարքում։ Այդ ամենն արվում է Արցախի բարբառով կատակների ու զրնգուն ծիծաղի ուղեկցությամբ։ Ճիշտ է, ուշադիր նայելիս կարելի է տեսնել, որ շատերի աչքերից արցունք է գալիս։ Սեղանների վրա, խոհանոցային պարագաներից ու որպես գրտնակ օգտագործվող շշերից բացի, կարելի է տեսնել մի շարքով շարած բջջային հեռախոսները։ Բոլորն այստեղ սրտի թրթիռով սպասում են առաջնագծից իրենց տղամարդկանց զանգին․․․

© Sputnik / Aram NersesyanԴիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք ժենգյալով հաց են պատրաստում
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով - Sputnik Արմենիա
Դիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք ժենգյալով հաց են պատրաստում

-Ճի՞շտ է, որ ղարաբաղցի կանայք արկերից գրտնակ են սարքում։

-Հա, մենք շատ բան ենք կարողանում անել, թող թշնամին աղոթի, որ մենք ցույց չտանք մեր կարողությունները։

© Sputnik / Aram NersesyanԴիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի Ալյոնան
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով - Sputnik Արմենիա
Դիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի Ալյոնան

Այս ամենի կազմակերպիչները ստեփանակերտցի Ալյոնան ու տան տերերն են։ Ալյոնայի խոսքով՝ կանայք անելու բան չունեին։ Շեղվելու ու ռազմաճակատում տղամարդկանց անընդհատ զանգերով չխանգարելու համար որոշեցին ժենգյալով հաց թխել։ Այսօր օրական 300 հատ թխում են։ Պատվերները շատ են, բայց նրանք սիրով են աշխատում։ Ասում են, որ «կարգախմբերը» ճիշտ են բաշխել, յուրաքանչյուրն անում է այն, ինչն ավելի լավ է կարողանում։ Փորձում են սկսել աշխատանքը վաղ առավոտյան ու ավարտել միայն այն ժամանակ, երբ արդեն էլ ուժ չի մնում։

© Sputnik / Aram NersesyanԴիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք ժենգյալով հաց են պատրաստում
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով - Sputnik Արմենիա
Դիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք ժենգյալով հաց են պատրաստում

– Շուտով փախլավա էլ կթխենք, Աստված չանի, որ երկար մնանք, բայց եթե մնացինք, շատ բան կհորինենք։

-Կարող է անօդաչու թռչող սարքեր էլ սարքե՞ք։

-Մենք ավելի հզոր բան կստեղծենք, - խստորեն ասում է Ալյոնան ու շարունակում է վարպետորեն կանաչի կտրատել։

© Sputnik / Aram NersesyanԴիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք ժենգյալով հաց են պատրաստում
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով - Sputnik Արմենիա
Դիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք ժենգյալով հաց են պատրաստում

Մյուս սեղանի մոտ Ժաննան հմտորեն կանաչիով լցոնում է հացերը։ Նա ասում է, որ 30 տարի առաջ Բաքվից Արցախ է փախել։ Սարսափելի ժամանակներ էին, բայց հիմա ավելի թեթև չէ։ Սեղանի շուրջ հավաքված կանայք գոտեպնդում են նրան ու հանկարծակի սկսում են ավելի կամաց խոսել։ Բանն այն է, որ Մարիետային Ղարաբաղից թոռն է զանգահարել։ Հենց կինն անջատում է հեռախոսը, բոլորը սկսում են Ստելային կանչել։ Մոտ 17 տարեկան աղջիկն արձագանքում է հայտնի կատակով․ «Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։ Կատակն այն մասին, որ միշտ նույն մարդուն են օգնության կանչում, ժենգյալով հաց պատրաստող գեղեցկուհիների մոտ ակամա ծիծաղ է առաջացնում։

© Sputnik / Aram NersesyanԴիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք ժենգյալով հաց են պատրաստում
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով - Sputnik Արմենիա
Դիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք ժենգյալով հաց են պատրաստում

Դրանից հետո Ստելան հմտորեն բռնում է ժենգյալով հացն ու վառարանին մոտենում։ Այստեղ նրան սպասում է Լիդիան։ Նա շրջում է հացն ու միաժամանակ իրավիճակի մասին հարցուփորձ է անում Sputnik Արմենիայի լուսանկարչին, որը նոր է վերադարձել Արցախից։

«Գիտենք, որ հաղթելու ենք, բայց չգիտենք, թե երբ», - ասում է նա ու փոխանցում է պատրաստի ժենգյալով հացն Անուշին։

© Sputnik / Aram NersesyanԴիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի Ժաննան
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով - Sputnik Արմենիա
Դիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի Ժաննան

Աղջիկը դնում է ժենգյալով հացերը ստվարաթղթե տուփի մեջ, յուրաքանչյուր տուփի մեջ հինգ հատ է, ու պարտադիր արցախյան կնոջ «ինքնագիր» է թողնում։  Ինքն է հորինում տեքստերը, բայց երբեմն խորհրդակցում է գործընկերների հետ։ Կարևոր պայմաններ կան․ գրությունը պետք է լինի ուրախ, բարձրացնի մարտական ոգին ու լինի Արցախի բարբառով։

© Sputnik / Aram NersesyanԴիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի Լիդիան
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով - Sputnik Արմենիա
Դիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի Լիդիան

«Արցախը դուխավ ա, տուք անուշ ըրեք։ Արցախը ուժեղ ա ծըզն հետ  միասին։Բոյիդ մատաղ, սրտանց ընք սարքալ, կեր։ Լոխ լավ ա, բոլ-բոլ կեր», - գրված է տուփերի վրա։

© Sputnik / Aram NersesyanԴիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի Անուշը
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով - Sputnik Արմենիա
Դիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի Անուշը

Առաքիչը վերցնում է տուփերն ու մեկնում Երևան է տանում։ Կանայք հայացքով ճանապարհում են նրան ու ասում են, որ չեն պատրաստվում երկար համբերել. եթե պետք լինի, կգնան պատերազմն ու իրենց ցավն անտեսող միջազգային կառույցների շենքերի դիմաց ակցիաներ կանեն։ Մի քարի րոպե քննարկում են քաղաքական իրավիճակը, հետո նորից գոտեպնդում են միմյանց ու աշխատանքի անցնում։ Նորից հյուրատան բակում աղմուկ է սկսվում ու ծիծաղ է հնչում։

© Sputnik / Aram NersesyanԴիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք ժենգյալով հաց են պատրաստում
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով - Sputnik Արմենիա
Դիլիջանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք ժենգյալով հաց են պատրաստում

Խնդրում ենք որպես հուշ խմբակային լուսանկար անել, որ ռազմաճակատում իմանան՝ իրենց ընտանիքների մոտ ամեն ինչ կարգին է։ Կանայք համաձայնվում են, բայց ասում են․ «Մեր տղամարդիկ հիմա մեր ժամանակը չունեն»։

Լրահոս
0