Թուրքիայի ներգրավվածությունը լուրջ սպառնալիք է. Սարգսյանը և Բորելը խոսել են Ղարաբաղի մասին

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян встретился с главой внешнеполитического ведомства ЕС Джозепом Борреллом (22 октября 2020). Брюссель
Президент Армении Армен Саркисян встретился с главой внешнеполитического ведомства ЕС Джозепом Борреллом (22 октября 2020). Брюссель - Sputnik Արմենիա
Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Председатель ЕС Шарль Мишель выступает во время совместной пресс-конференции с президентом Кипра (16 сентября 2020). Никосия - Sputnik Արմենիա
Բռնությունը պետք է դադարեցնել․ ԵԽ ղեկավարն ու ՀՀ նախագահը քննարկել են Արցախի թեման

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը խոսել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի մասին։ Նա մանրամասն անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն։

«Հայաստանի նախագահը նշել է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի և անմիջական ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է նաև նրա կողմից տարածաշրջան իսլամիստ զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը պատասխանել է, թե ինչ կլինի, եթե Թուրքիան զորքեր ուղարկի Լեռնային Ղարաբաղ

Բորելը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:

© Photo / official site of the President of RAՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը
Թուրքիայի ներգրավվածությունը լուրջ սպառնալիք է. Սարգսյանը և Բորելը խոսել են Ղարաբաղի մասին - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել` Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

«ՆԱՏՕ–ն հակամարտության կողմ չէ». Ստոլտենբերգն ու Սարգսյանը` հակամարտության լուծման մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала