Թուրքիայից արդեն ներկրված ապրանքների բոյկոտը վնասում է հայ գործարարներին

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста в Ереване против приобретения турецких товаров
Акция протеста в Ереване против приобретения турецких товаров - Sputnik Արմենիա
Թուրքիայից արդեն իսկ մեծ քանակությամբ ապրանքներ ներկրած գործարարներն ու անհատ ձեռներեցները, ովքեր զգալի ծախսեր են կատարել, այժմ դժվարությունների առաջ են կանգնած դրանց սպառման առումով։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարություն է տարածել, որտեղ հայ սպառողներին կոչ է արել չբոյկոտել Թուրքիայից արդեն Հայաստան ներկրված ապրանքները։

Манекен - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

«Արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով, մենք ոչ թե վնասում ենք թուրքական կողմին, այլ դժվար կացության մեջ դնում հայաստանցի ներկրողներին, որոնցից շատերն ունեն նաև վարկային պարտավորություններ։ Ուստի, ևս մեկ անգամ հաստատելով այսուհետ Թուրքիայից ապրանքների ներկրումը դադարեցնելու անհրաժեշտության մեր համոզմունքը՝ հայաստանցի սպառողներին կոչ ենք անում ըմբռնողականություն ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը»,– նշում է Ղազարյանը։

Նա նաև հայտնում է, որ Թուրքիայից արդեն իսկ մեծ քանակությամբ ապրանքներ ներկրած գործարարներն ու անհատ ձեռներեցները, ովքեր զգալի ծախսեր են կատարել, այժմ դժվարությունների առաջ են կանգնած դրանց սպառման առումով։

Թուրքիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը հասել է իր գագաթնակետին

Միաժամանակ Արսեն Ղազարյանը նաև կոչ է անում հայրենական արտադրողներին և թուրքական շուկայի հետ մինչ այս աշխատած գործարարներին օր առաջ դրսևորել նախաձեռնողականություն, հաստատել նոր գործարար կապեր, համագործակցել արտերկրի նոր շուկաների հետ՝ հայաստանցի սպառողներին անհրաժեշտ ապրանքների պահանջարկը լիարժեք բավարարելու համար։

Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում էր ընդունել արգելելու թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Канцлер Германии Ангела Меркель на саммите ЕС (22 марта 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածում կբերեն էսկալացիայի. ԵՄ

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ թուրք–ադրբեջանական ու ահաբեկչական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայաստանյան սպառողներն ու խոշոր առևտրի ցանցերն արշավ սկսեցին թուրքական ապրանքների վաճառքի դեմ։

Ի պատասխան հանրային դժոգհության՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ ներկայացրեց հանրային քննարկման։ Իսկ հոկտեմբերի 20-ին այն արդեն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից։

Նշենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։

Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված այլ նյութեր։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն