00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերջին 2 տարին աննախադեպ է եղել». Արծրուն Հովհաննիսյանը` սպառազինության մասին

© Sputnik / Aram NersesyanПредставитель министерства обороны Армении Арцрун Ованнисян в гостях радио Sputnik
Представитель министерства обороны Армении Арцрун Ованнисян в гостях радио Sputnik  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի օդային պաշտպանությանն ու օդուժի խնդիրներից խոսել։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Մեր բանակի թերությունները և ձեռքբերումները, լավ կամ վատ կողմերը` տևական ժամանակի հետևանքներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Армия Обороны Карабаха опубликовала фотографии сбитой военной техники Азербайджана - Sputnik Արմենիա
Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի լուրջ կորուստներ

«Բանակում եղած դրական կողմերը երկար ժամանակում ձևավորված ավանդույթների հետևանք են, իհարկե, վերջին 2-3 տարում ահռելի աշխատանք է կատարվել այս առումով։ Այնպես, ինչպես վերջին երկու տարիներին է զինվել մեր բանակը` ավելի թարմ զենքերով, երբեք նման բան չենք ունեցել»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, սակայն, տարիներ ի վեր մենք ստացել ենք ավելի քիչ սպառազինություն, քան Ադրբեջանը։ Հովհաննիսյանը հայտնեց, որ 2019-20 թթ. ընթացքում ԶՈւ–ն բավականին նոր զենքեր է ձեռք բերել, սակայն դրանք ադապտացիայի, յուրացման, փոխկիրառելիության հարցեր ունեն, որոնք հեշտ չեն լուծվում։ Որպես օրինակ նա նշեց, որ կարճ ժամանակի ընթացքում չես կարող ՍՈւ-30-ն ինտեգրել ԷՍ-300–ի հետ։ Բացի այդ, Հովհաննիսյանը նշեց, որ պետք է հիշել` Հայաստանը երբեք կործանիչ չի ունեցել, և այս դեպքում օդաչուները դեռ պետք է յուրացնեն դրա վարումը, զենքերի կիրառումը, ինչի համար 1-2 տարի է պետք։

Государственный секретарь США Майк Помпео выступает на пресс-конференции в Государственном департаменте (14 октября 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Եթե հակամարտությունը դրսից չհրահրեն, կողմերը լուծում կգտնեն. Պոմպեոն` Ղարաբաղի մասին

Անդրադառնալով խոսակցություններին՝ 4 ՍՈւ–30-երի փոխարեն 10 ՄԻԳ-29–ը գնելու վերաբերյալ, Հովհաննիսյանը դրանք աբսուրդ համարեց։

«Այլ հարց է, եթե մենք իրական փորձագիտական բացի մասին խոսենք դեռ անցնող 25 տարիների ընթացքում։ Պետք էր ավելի շուտ մտածել ավիացիոն կոմպոնենտի բաղադրիչի զարգացման մասին։ Խոսքը մեկ տեսակի զինատեսակի մասին չէ, այլ ուղղաթիռների, ԱԹՍ–ների, հետո արդեն` կործանիչների մասին»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա ասաց նաև, որ նման բաց է եղել գուցե ֆինանսների պատճառով, քանի որ ավիացիոն բաղադրիչը թանկ է։

Լրահոս
0