Հանդիպում աշխարհազորի մարտիկների հետ. Արցախի նախագահը ոգևորված է

© PhotoПрезидент Карабаха Араик Арутюнян на передовой
Президент Карабаха Араик Арутюнян на передовой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Նախագահն ընդգծել է, որ հայ քաջորդիները լավ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ։ Տեղեկությունը նախագահը հայտնել է Facebook-ի իր էջում ու լուսանկարներ հրապարակել։

«Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու` մեր անելիքների շուրջ: Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել»,–գրել է Հարությունյանը:

Նախագահն ընդգծել է, որ հայ քաջորդիները լավ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանն առաջնագծից վերադառնալուց հետո Facebook-ում գրառում էր արել ու լուսանկարներ հրապարակել։ Նա նշել էր, որ ամեն անգամ առաջնագծից վերադառնում է նոր ու թարմ ուժերով, իսկ տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն են ներշնչում:

Президент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (11 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Կտրուկ բեկում մտցնել Արցախի իրադարձություններում. ՀՅԴ անդամները հանդիպել են ԱՀ նախագահին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала