Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

© Photo : Facebook / Tigran ArmenakyanСтарший тренер сборной юношеской команды Армении по боксу Тигран Арменакян
Старший тренер сборной юношеской команды Армении по боксу Тигран Арменакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Նրանք առանց երկմտելու որոշեցին մեկնել Արցախ պատերազմական գործողությունների հենց սկզբից։ Հայ մարզիկներն իրենց հաղթանակներով դեռ մեզ շատ կուրախացնեն, բայց այդ հաղթանակները կերտելու համար մարզիկները դեռ պետք է պայքարեն առաջնագծում։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի- Sputnik. Բազմաթիվ մարզիկներ, մարզիչներ, մարզական գործիչներ այս օրերին մեկնեցին Արցախ` առաջնագիծ։ Մեր խիզախ զինվորականների կողքին հերոսացան ու հավիտենության ճանապարհը բռնեցին նրանցից շատերը։ Այն հոգևոր ուժը, որը մարզաշխարհի մեր ներկայացուցիչներին մարզադահլիճներում ուղղորդել է դեպի հաղթանակ, այժմ էլ օգնեց նրանց դառնալ հայոց ամուր բռունցքի մի մասը։

Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի առաջնագիծ մեկնելուն շատերը դեմ էին, բայց զգալով նրա որոշման անսասանությունը, տեղի տվեցին։

© PhotoՄարզիկներն Արցախում
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին - Sputnik Արմենիա
Մարզիկներն Արցախում

Նա ու բռնցքամարտի դեռահասների Հայաստանի հավաքականի մարզիչ Տիգրան Արմենակյանն ասում են, որ հերոսություն չեն արել՝ մեկնելով առաջնագիծ հայրենիքը պաշտպանելու։

Արցախից վերադարձած մարզիկները Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել են իրենց որոշման և այնտեղ անցկացրած օրերի մասին։

«Ես հայ եմ ու պետք է պաշտպանեմ իմ հայրենիքը, եթե դրա կարիքը կա։ Շատերը դեմ էին, որ մեկնեմ առաջնագիծ։ Բայց, հայրս, որ «Հայդուկ» ջոկատի հրամանատարն է, տեղի տվեց, ու ես իր հետ մեկնեցի Արցախ։ Ինչով կարողացել եմ, օգնել եմ։ Սպորտը յուրաքանչյուր մարզիկին կոփում է նաև հոգեպես։ Այն որակները, որոնք ստացել եմ գորգի վրա կամ մարզադահլիճում, օգտագործեցի նաև առաջնագծում»,- ասում է Հարությունյանը`ընդգծելով, որ մեր զինվորականներն իրոք «դուխով» կռիվ են տալիս, ու նրանց կողքին ընկրկել պարզապես հնարավոր չէ:

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Այս անգամ էլ հաղթանակը մարտի դաշտում են կերտելու. հայ մարզիկներն առաջնագծում են

Երբ հայտնի դարձավ, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել աշխարհի առաջնությունը անցկացնել դեկտեմբերին, հրամանատարները կարողացան համոզել Արսենին արդեն մտածել սպորտի մասին։ Ու նա վերադարձավ Երևան։

«Յոթ օրվա ընթացքում շատ բաներ տեսա, բայց փառք Աստծո, ոչ մի բանից չվախեցա։ Հետո հրամանատարներն ինձ ասեցին, որ ժամանակն է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը։ Հիմա մեր եռագույնը պաշտպանելու այլ տարբերակ ունեմ, ու պատրաստվելու եմ աշխարհի առաջնությանը, չնայած ինչով կարողանում եմ, այժմ էլ եմ օգնում առաջնագծի մեր հերոսներին», - պատմում է Եվրոպայի չեմպիոնը։

Պատերազմի առաջին օրերից Արցախ մեկնեց նաև Հայաստանի բռնցքամարտի դեռահասների հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Արմենակյանը։

© PhotoՄարզիկներն Արցախում
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին - Sputnik Արմենիա
Մարզիկներն Արցախում

«Ֆիզիկապես ուժեղ ու պատրաստ մարդ եմ։ Մտածեցի` որ ես չգնամ, էլ ո՞վ գնա։ Մեկնեցի ու իմ հետախույզ ընկերների պատրաստվածությունն ու բարձր մարտական տրամադրվածությունը տեսնելով` ես էլ կրկնապատիկ ոգևորվեցի։ Շատ արագ հարմարվեցի ամեն ինչին, զգացի, թե ինչ է նշանակում ռազմական վարպետությունը»,–պատմում է Արմենակյանն ու ավելացնում, որ մարտի դաշտում էլ զգացել է այն, ինչը ռինգում` միակ նպատակը հաղթելն է։

Մարզիչին շատ են ոգևորել մեր զինվորականների խելացի և ուժեղ քայլերն ու գործողությունները։ Նրանք էլ ավելի են ամրապնդել Արմենակյանի միտքը` մեզ հաղթել հնարավոր չէ։

Руководство общины Берда - Sputnik Արմենիա
Սահմանից սահման. Բերդում կամավորական ջոկատներ են կազմում

Թե ինչքան կարևոր է զինվորականների, մասնավորապես հետախույզների ճիշտ պատրաստվածությունը, Արմենակյանը հասկացավ Արցախում։

«Հանձնարարություն կատարելու համար մենք ոտքով մեկ օրում անցանք մոտ 80 կմ։ Հասկացա, որ զինվորական հանդերձանքով ու պատերազմական իրավիճակում այդքան քայլել ոչ բոլորն են  կարող։ Իսկ իմ ռազմական ընկերների ոգևորությունն ինձ ուժ էր տալիս։ 18-19 տարեկան մեր հերոս տղերքն անում էին անհնարինը։ Զարմանալու շատ օրինակներ կան, որոնք կարծում եմ` կիմանանք հաղթական ավարտից հետո»,–փակագծերը շատ չի բացում Արցախից նոր վերադարձած մարզիչը։

Նա հիշում է, որ 2019 թվականի Եվրոպայի դեռահասների առաջնությունում հայ բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը ադրբեջանցու հետ մենամարտում առաջին ռաունդից հետո կերպարանափոխվեց ու, հոգևոր վերելք ապրելով, հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։

Կրակի տակ տարհանել է վիրավորներին. շարքայինից մինչև սպա նոր հերոսներ ունենք

Մեզ հետ զրույցի վերջում թե՛ Արսեն Հարությունյանը, թե՛ Տիգրան Արմենակյանը  տխրեցին` հիշելով զոհված մարտական ընկերներին... բայց միևնույնն է` երկուսն էլ հիմա էլ ավելի վստահ են, որ Հաղթելու ենք։ 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала