Մակրոնը քնում ու արթնանում է իմ մասին մտածելով` նա ստուգվելու կարիք ունի. Էրդողան

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցРеджеп Тайип Эрдоган и президент Франции Эммануэль Макрон
Реджеп Тайип Эрдоган и президент Франции Эммануэль Макрон  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ արտահայտություն է իրեն թույլ տվել Էմանուել Մակրոնի հասցեին, և դարձյալ «խորհուրդ տվել» նրան ստուգել հոգեկան առողջությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կրկին վիրավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` հայտարարելով, որ նա «քնում ու արթնանում է իր մասին մտածելով», փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Էրդողանը, մեկնաբանելով իսլամական սեպարատիզմի դեմ պայքարելու և «լուսավորյալ  իսլամ» կառուցելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի խոսքերը, հայտարարել էր, որ նա «հոգեբույժի կարիք ունի»։

Глава внешнеполитического ведомства ЕС Джозеф Боррель во время пресс-конференции (13 июля 2020). Брюссель - Sputnik Արմենիա
Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել

Եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Թուրքիայի նախագահի նման հայտարարություններն անընդունելի է անվանել։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը ևս քննադատել էր Թուրքիայի ղեկավարության արտահայտությունները նախագահ Մակրոնի հասցեինք։ Նա հաստատել է, որ Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին խորհրդակցությունների համար։

 «Այն տիպը, որը այսօր ղեկավարում է Ֆրանսիան, քնում ու արթնանում է Էրդողանի մասին մտքերով։ Թող ավելի լավ է իրեն նայի։ Նա իսկապես ստուգվելու կարիք ունի», – ասել է Թուրքիայի նախագահը` ելույթ ունենալով Մալաթիա քաղաքում։

Նա նաև անդրադարձել է ուլտրա-աջակողմյան նիդեռլանդացի քաղաքական գործիչ Գերթ Վիլդերսին, ով Twitter իր էջում Թուրքիայի նախագահի ծաղրանկարն է հրապարակել։ «Հոլանդացի մի պատգամավոր էլ մեր մասին ինչ–որ բան է գրում։ Տեղդ ճանաչիր», – ասել է Թուրքիայի առաջնորդը։

Թուրքիայի նախագահը հասցրել է ԱՄՆ–ի հասցեին ևս արտահայտվել,  հայտարարելով, որ չի վախենում Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու պատճառով հավանական պատժամիջոցներից։

Պարգև սրբազանը դիմել է Մակրոնին, Թրամփին ու Պուտինին. տեսանյութ

Լրահոս
0