ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան ճանաչված աստղերի պրոդյուսեր Ալին Քեշիշյանը աշխարհին կոչ է անում կանգնեցնել հայ ժողովրդի դեմ երկրորդ ցեղասպանությունը։ Հանրահայտ պրոդյուսերն Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում մի քանի հրապարակում է արել ի պաշտպանություն հայ ժողովրդի։
«Խնդրում եմ` օգնեք դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանությունն ընդդեմ Հայաստանի։ Մենք խաղաղություն ենք ուզում»,- գրել է նա։

Քեշիշյանը նաև հորդորում է մարդկանց նվիրատվություն անել հայ ժողովրդի համար։

Նա վերահրապարակել է հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանի գրառումը, որում ներկայացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակիչների դեմ իրականացվող ցեղասպանության սպառնալիքը:
Հիշեցնենք, որ Ալին Քեշիշյանը գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը։ Որպես պրոդյուսեր նրա առաջին հաճախորդը եղել է աշխարհահռչակ դերասանուհի Նատալի Փորթմանը։ Ավելի ուշ նրա հաճախորդների շարքերը համալրել են Ջենիֆեր Էնիսթոնը, Փոլ Ռադը, Օրլանդո Բլումը, Սելենա Գոմեսը, Լաուրա Լինը և համաշխարհային այլ աստղեր։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը