00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չհաջողված բլիցկրիգ Ղարաբաղում․ ինչի՞ են կողմերը հասել մեկ ամիս պատերազմելուց հետո

© Photo : Facebook / Արայիկ Հարությունյան Arayik HarutyunyanПрезидент НКР Араик Арутюнян на передовой
Президент НКР Араик Арутюнян на передовой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը մանրամասն վերլուծել է Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններն ու նկարագրել է իրադրությունը պատերազմի սկզբից մեկ ամիս անց։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ուղիղ մեկ ամիս առաջ է սկսվել։ Սեպտեմբերի 27-ից այստեղ համառ մարտեր են ընթանում՝ Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի զինանոցում եղած գրեթե ամբողջ սպառազինության կիրառմամբ։ Երկու կողմից էլ զգալի կորուստներ կան, թեև օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կողմերից ոչ մեկը լիարժեք տեղեկություն չի տրամադրում։

Президент США Дональд Трамп во время встречи с Президентом России Владимиром Путиным в президентском дворце (16 июля 2018). Хельсинки - Sputnik Արմենիա
Ինչպես ԱՄՆ-ն կարող է ազդել արցախյան պատերազմի վրա․ ռուս պատգամավորների պատասխանները

Օրինակ, Ադրբեջանն ընդհանրապես չի հայտնում կենդանի ուժի ու տեխնիկայի կորուստների մասին, փոխարենը հաճույքով խոսում է հայկական կողմի կորուստների մասին՝ երբեմն շատ չափազանցրած թվեր ներկայացնելով։ Հայկական կողմը չի թաքցնում իր մարդկային կորուստները, սակայն հակված չէ խոսել տեխնիկայի կորուստների մասին։ Օրինակ, հայկական տվյալների համաձայն՝ Ադրբեջանը մեկ ամսվա ընթացքում 6700 մարդ է կորցրել. խոսքը սպանվածների մասին է։ Հայաստանն ու Ղարաբաղը հոկտեմբերի 26-ի տվյալներով 974 զոհ ունեն։ Երկու կողմի թվերն էլ կարող են աճել հաշվի առնելով, որ բազում զինվորների դիեր դեռ մարտի դաշտում են։

Չնայած ցավալի վիճակագրությանը՝ արյունահեղությունը չի դադարում։ Չօգնեցին նաև միջնորդների բազում հորդորները դիվանագիտական հուն վերադառնալու վերաբերյալ։ Երեք անգամ՝ հոկտեմբերի 10-ին, 17-ին ու 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են հումանիտար հրադադարի մասին։ Սակայն բոլոր պայմանավորվածություններն այս կամ այն կերպ լիարժեք չեն իրականացվել։

Մինչ դիվանագետները փորձում են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, զինվորականները մարտի դաշտում ուզում են հնարավորինս թեթևացնել նույն այդ դիվանագետների աշխատանքը։ Դեռ ՀՀ նախկին վարչապետ, հայկական բանակի ստեղծողներից մեկը՝ հանգուցյալ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ «լավագույն դիվանագետն իմ զինվորն է»։ Փոխաբերությունը հասկանալի է․ հենց ռազմական հաջողություններն են շատ հարցերում կանխորոշում այս կամ այն բանակցային գործընթացի ելքը։

Նոր տվյալներ. Արցախի դեմ պատերազմին Ադրբեջանը վաղուց է պատրաստվել և Թուրքիայի աջակցությամբ

Իսկ ի՞նչ է տեղի ունենում մարտի դաշտում մեկ ամիս անց։ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ խոսելով պատերազմի ընթացիկ արդյունքների մասին, առաջին հերթին պետք է նշել Ադրբեջանի ձախողված բլիցկրիգը։

«Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց։ Իսկ ծրագիրը հետևյալն էր․ զենքի ու ռազմական տեխնիկայի որակական ու քանակական գերակայության օգնությամբ երկու շաբաթվա մեջ գրավել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը՝ «անվտանգության գոտիով» հանդերձ», - նշեց Եվսեևը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Միաժամանակ հայ զինվորները ստիպված էին նահանջել հարավում, արդյունքում Ադրբեջանը սկզբում վերահսկողություն հաստատեց Արաքսի ափի երկայնքով նեղ միջանցքում, իսկ հետո նրա զորքերը շրջվեցին դեպի հյուսիս ու կիպ մոտեցան Որոտան (Ղուբաթլու) բնակավայրին, որը գտնվում է Ղարաբաղի հարավ-արևմուտքում։ Բաքվի հիմնական նպատակն այժմ Լաչինի միջանցքը (Բերձորը) գրավելն ու Ղարաբաղը Հայաստանից կտրելն է։

Пресс-конференция Сурена Суренянца Какой должна быть новая оппозиция в Армении? (4 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շփման նոր գիծը գծվում է պատերազմում, կամ բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է

Միաժամանակ ԼՂՀ տարածքում գործում են հակառակորդի բազում դիվերսիոն խմբեր։ Եվսեևի խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղում թուրքական հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչներ են գործում։ Սակայն փորձագետը կարծում է, որ հակառակորդի դիվերսիոն խմբերի արդյունավետությունը կարելի է կասկածի տակ առնել։ Դրանք ժամանակավոր ներխուժում են բնակավայրեր, որոնք միայն թղթի վրա գոյություն ունեն, իսկ իրականում վաղուց լքված ու քանդված են․ դա դժվար թե կարելի է լուրջ ռազմական հաջողություն համարել։

«Միաժամանակ փոքր դիվերսիոն խմբերը վաղ թե ուշ ոչնչացվելու են։ Ու եթե պարզվի, որ սպանվածների թվում կան բազում թուրք զինծառայողներ, դա լուրջ հարված կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերին։ Այս տարվա փետրվար-մարտին սիրիական Իդլիբում պատերազմի փորձը ցույց տվեց, որ հարյուրավոր թուրք զինվորների մահն Էրդողանի համար կրիտիկական է», - ասում է փորձագետը։

ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները

Ինչ վերաբերում է Բերձորին, ուր ադրբեջանցիները համառորեն ձգտում են, Եվսեևիը նշում է, որ այն անհնար է հատուկ նշանակության ջոկատների ուժերով գրավել, իսկ կանոնավոր մասերը կոմունիկացիայի ձգձգման պատճառով շուտով կարող են այդքան կարևոր կետը գրավելու համար շատ դժվար վիճակում հայտնվել։ Հայկական կողմից հակագրոհային գործողության գրագետ ծրագրման ու հրռիթա-հրետանային հզոր հարվածների դեպքում Ղուբաթլու հասած ադրբեջանական զորամասերի ոչնչացումը ժամանակի հարց է։

Եվսեևը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ադրբեջանական գրահատեխնիկայի մեծ մասը վերացված կամ առգրավված է։ Բանակը երկարատև պատերազմի հաշվարկ չի արել, ինչի մասին վկայում է ռազմաճակատի մոտակայքում նորոգման արհեստանոցների բացակայությունը։

«Զրահատեխնիկայի մեծ մասի ոչնչացումը, իսկ այն արագ չի մատակարարվում՝ նոր գնումներ անելը որոշակի ժամանակ է պահանջում, ստիպել է դիմել հատուկ ջոկատայինների օգնության։ Կարծում եմ՝ ԼՂՀ տարածքը հատուկ ջոկատայիններից մաքրելուց հետո ադրբեջանական բանակը հարավային սահմանից հետ մղելու հարցը կդրվի», - ասաց փորձագետը։

Здание Министерства иностранных дел Карабаха - Sputnik Արմենիա
Պատերազմն Ադրբեջանի իշխանության գիտակցված ընտրությունն է. ԱՀ ԱԳՆ–ի կոչն աշխարհին

Ի սկզբանե պատերազմում Ադրբեջանի կարևոր առավելությունը մեծ քանակի ժամանակակից ԱԹՍ-ներն էին։ Թուրքական «Բայրաքթարներն» ու իսրայելական դրոնները ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնական գլխացավանքն էին։ Սակայն Եվսեևը նշում է, որ այժմ իրավիճակն աստիճանաբար փոխվում է։ Նախ՝ դրանց թիվը պակասել է․ պատերազմի մեկ ամսվա ընթացքում հայկական ուժերը մոտ 220 ԱԹՍ են խոցել։ Հետո էլ, փորձագետը խոսքով, որոշ տեղեկության համաձայն՝ դրոնների դեմ պայքարում են ռուսական «Կրասնուխա» ՌԷՊ համակարգի օգնությամբ։ Ղարաբաղ են տեղափոխվել նաև «Պանցիր- С1» զենիթահրթիռային համալիրներն ու զորքային ՀՕՊ այլ միջոցներ։ «Կրասնուխան» իրեն լավ է դրսևորել Լիբիայում, այնտեղ, որոշ տեղեկությունների համաձայն, 15 թուրքական հարվածային դրոն է իջեցվել։ Պետք է նաև հաշվի առնել, որ արդեն երեք երկիր՝ Կանադան, ԱՄՆ-ն ու Ավստրիան, հրաժարվել են «Բայրաքթարի» մասեր մատակարարել Թուրքիային։

Անկասկած մեկ ամիս շարունակվող մարտերը շատ են հոգնեցրել երկու կողմերին։ Սակայն հայկական ուժերի ամրաշինությունը շատ ավելի լավ վիճակում է, նրանք ուժեղ թիկունք ունեն, ինչը չի կարելի ասել հակառակորդի մասին, որի թիկունքը զգալիորեն ձգվել է, ու այսքան սեղմ ժամկետներում արդյունավետ կոմունիկացիա ու մատակարարում կազմակերպելը, այն էլ՝ հայկական հրետանու թիրախային կրակի տակ, չափազանց դժվար է։ Փորձագետը չի բացառում, որ հարավային հատվածը վերահսկող ադրբեջանական ստորաբաժանումները վերջի վերջո կարող են կտրվել հիմնական ուժերից։

Ոչնչացրել են ադրբեջանական տանկեր, մարտական մեքենաներ, կենդանի ուժ. նորօրյա հերոսները

Ինչպես նշեցինք, սա մարտական գործողությունների միջանկյալ ամփոփում է։ Իրավիճակը շատ դինամիկ է զարգանում, օպերատիվ իրադրությունն  ամեն օր փոխվում է։ Միաժամանակ մարտական գործողությունները դադարեցնելուն ուղղված ակտիվ դիվանագիտական գործընթաց է ընթանում։ Դեռ չի հաջողվում այդ խնդիրը լուծել, սակայն Ադրբեջանի հարձակողական ներուժի խափանումը հուսադրում է, որ պատերազմի ակտիվ փուլի ավարտը մոտ է։

 

Լրահոս
0