00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից վերադառնալուց հետո կշարունակենք ճանաչմանն ուղղված աշխատանքը. ֆրանսիացի պատգամավոր

© Sputnik / Aram GareginyanДепутат парламента Франции Жан-Мишель Мис
Депутат парламента Франции Жан-Мишель Мис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավորները չեն ձգտում հակասությունների մեջ մտնել Ֆրանսիայի պաշտոնական դիվանագիտության և ԵԱՀԿ ՄԽ–ի հետ։ Բանաձևի նպատակը Արցախի բնակիչների հիմնաքարային իրավունքների ապահովմանն օգնելն է։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից վերադառնալուց հետո ֆրանսիացի պատգամավորների խումբը կշարունակի իր աշխատանքը` ուղղված Արցախի ճանաչման բանաձևի ընդունմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ժան–Միշել Միսը, որը Ֆրանսիա–Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի այլ անդամների հետ հոկտեմբերի 25-27–ն այցելել է Հայաստան և Արցախ։

Арман Татоян  - Sputnik Արմենիա
Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

Այցի նախաձեռնողներից մեկը` Ֆրանսուա Պուպոնին, չի կարողացել ժամանել կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։ Բայց Ֆրանսիայում նա շարունակում է Արցախի ճանաչման բանաձևի ընդունմանն ուղղված աշխատանքը, ինչպես նաև մեկ այլ բանաձևի, որն ուղղված է Սեյֆոյի (Օսմանյան Թուրքիայում ասորիների ցեղասպանություն) ճանաչմանը։

Հայաստանում պատգամավորները հանդիպել են ԱԺ–ի փոխխոսնակի, մարդու իրավունքների պաշտպանի հետ, ինչպես նաև այցելել «Էրեբունի» ԲԿ` տեսնելու վիրավոր զինծառայողներին։ Արցախում պատգամավորները հանդիպում են ունեցել ԼՂՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ ու նրան ներկայացրել Արցախի ճանաչման իրենց բանաձևի նախագիծը։

«Արդեն մի քանի պատգամավոր ստորագրել են, և վերադարձից հետո մենք կշարունակենք այն ներկայացնել բոլոր կուսակցությունների մեր գործընկերներին` պատմելով նրանց մեր տեսածը։ Կաշխատենք, որպեսզի բանաձևն ընդունվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին», – հայտարարեց պատգամավորը։

Բաքուն հակամարտության էսկալացիա է ուզում. Միլոնովը՝ «սև ցուցակում» հայտնվելու մասին

Ստեփանակերտում պատգամավորները տեսել են գնդակոծությունների հետևանքները, այդ թվում` կասետային արկերից և զրուցել տուժածների հետ։

Պատգամավորները բացի Ստեփանակերտից, եղել են նաև հարավային ուղղություններից մեկում, որի անունը չեն նշում այդ հատվածում ռազմական սադրանքներից խուսափելու համար։

Պատգամավորները ձգտում են տվյալներ հավաքել հակամարտության բոլոր կողմերից։ Նրանք նախատեսում են Փարիզ վերադառնալուն պես հանդիպել միջխորհրդարանական բարեկամության խմբի Ադրբեջանի իրենց գործընկերների հետ։  Վերջապես նրանք կապ են պահպանում նաև Ֆրանսիայում ԼՂ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հետ։

Брифинг депутатов Бундестага в Едином информационном центре (18 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ինչպես կարող է Գերմանիան օգնել Հայաստանին և ինչպես` խանգարել Բաքվին և Անկարային

Ֆրանսիայի արդարադատության նախարարությունն ու ԱԳՆ–ն բանաձևի նախագծի վերաբերյալ դեռ իրենց եզրակացությունը չեն հայտնել, քանի որ հիմա այն պատգամավորական ստորագրությունների հավաքման փուլում է։ Միսը պարզաբանել է, որ բանավեճերն արդեն հաջորդ փուլն են։

«Մենք խնդիր չենք դնում հակասության մեջ մտնել ազգային օրենսդրության կամ Ֆրանսիայի դիվանագիտության հետ, որը հարցի լուծումը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ։ Մեր նպատակը Արցախի բնակչությանն աջակցելն է», – ընդգծեց նա։

Պատգամավորները պատրաստ են նաև աջակցել Արցախի համար Ֆրանսիայի կառավարության կողմից մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում։ Միսը հիշեցրեց, որ ոչ պաշտոնական մակարդակով Ֆրանսիայից աջակցությունն արդեն գալիս է. մեկ ամսվա ընթացքում տարբեր կազմակերպություններից Երևան է ժամանել 6 բեռնատար ինքնաթիռ` բուժսարքավորումներով, իսկ հոկտեմբերի կեսերին Երևան է եկել ֆրանսիացի կամավոր բժիշկների մի խումբ, որը Արցախում մի քանի օր է անցկացրել։

Նշենք, որ մի քանի օր առաջ Արցախ էր այցելել պատգամավորների խումբ Գերմանիայից։ Բացի այդ այստեղ եղել է նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը։

Լրահոս
0