Շուշիի հրետակոծության հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր

© Sputnik / Karen AvetisyanВзрыв в Шуши (9 октября 2020). Карабах
Взрыв в Шуши (9 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ադրբեջանը ռազմական գործողություններին զուգահեռ զուգահեռ թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, այդ թվում` բերդաքաղաք Շուշին։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պետական ծառայությունը։

«Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 221 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Լրահոս
0