Դանակով հարձակում Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ․ քաղաքապետը կարծում է, որ ահաբեկչություն է

© REUTERS / ERIC GAILLARDСилы безопасности охраняют территорию после сообщения о нападении с ножом в церкви Нотр-Дам в Ницце (29 октября 2020). Франция
Силы безопасности охраняют территорию после сообщения о нападении с ножом в церкви Нотр-Дам в Ницце (29 октября 2020). Франция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակման ընթացքում զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի -Sputnik. Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ անհայտ տղամարդը դանակով հարձակվել է հավատացյալների վրա։ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակումը նման է ահաբեկչության։

ԶԼՄ-ների տվյալներով ՝ հարձակման ընթացքում զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Ընդ որում, որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ գլխատվել է 60-ամյա մի կին։

«Ես հաստատում եմ` սա նման է ահաբեկչության»,-Twitter - ի իր էջում գրել է Էստրոզին:

Նա հայտնել է, որ գտնվում է հանցագործության վայրում և հաստատել է, որ անհայտ տղամարդուն ձերբակալել են։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала