Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

© AP Photo / DHA via APСпасатели и горожане у рухнувшего здания в Измире после сильного землетрясения в Эгейском море (30 октября 2020). Турция
Спасатели и горожане у рухнувшего здания в Измире после сильного землетрясения в Эгейском море (30 октября 2020). Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ցնցումները զգացվել են նաև Հունաստանում։ Ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Համացանցում արդեն հայտնվել են բնական աղետի հետևանքների մասին վկայող տեսանյութեր ու լուսանկարներ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6,9 մագնիտուդ։

Նույն աղբյուրի տեղեկություններով` Իզմիրում քանդվել է առնվազն 6 շենք։

Машина Скорой помощи в Тбилиси - Sputnik Արմենիա
Թուրքական բեռնատարը Վրաստանում մխրճվել է ավտոբուսի մեջ. կան զոհեր

Թուրքական աղբյուրներում նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Ի դեպ, երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանում։ ՌԻԱ Նովոստիի տվյալներով` ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։

Տեղեկություններ կան, որ երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել։ Իզմիրի փողոցները ողողված են ջրով։

 

Լրահոս
0