ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, նախնական տեղեկություններով` պայթել է թթվածնի մատակարարման համակարգը։
Դեպքի մանրամասները պարզվում են։ Նախարարությունը խոստանում է ավելի ուշ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը տեղեկացրեց, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Տեղում, սակայն, պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Տուժածներ չկան, գույքային վնասներ նույնպես։