Թուրքիայի երկրաշարժի հետևանքով զոհերի ու տուժածների թիվն ավելացել է

© REUTERS / TUNCAY DERSINLIOGLUСпасатели и горожане у рухнувшего здания в Измире после сильного землетрясения в Эгейском море (30 октября 2020). Турция
Спасатели и горожане у рухнувшего здания в Измире после сильного землетрясения в Эгейском море (30 октября 2020). Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շուրջ 15 վայրկյան տևած ցնցումներից հետո որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են 17 շենքերի փլատակներում:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է։ Այս պահին հայտնի է 12–ի զոհի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների պետական գործակալությանը։

Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա
Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Նշվում է, որ տուժածների թիվն արդեն մոտ 420 է։ Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում 17 ավերված շենքերի փլատակներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը գնահատվել է 6,9 մագնիտուդ։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Թուրքական բեռնատարը Վրաստանում մխրճվել է ավտոբուսի մեջ. կան զոհեր

 

Լրահոս
0