Վլադիմիր Ժիրինովսկին Ղարաբաղի թեման կքննարկի հայկական պատվիրակության հետ

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել ֆոտոբանկВладимир Жириновский
Владимир Жириновский  - Sputnik Արմենիա
Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդի և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Ժիրինովսկու` Պետդումայի աշխատասենյակում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Լեռնային Ղարաբաղի իրադրությունը կքննարկի Հայաստանի Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորների հետ: Տեղեկությունը հայտնում է Ժիրինովսկու կուսակցության մամուլի ծառայությունը։

«Հանդիպումը կկայանա այսօր Ժիրինովսկու` Պետդումայի աշխատասենյակում։ Կքննարկվեն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», - գրված է հաղորդագրության մեջ:

ԲՀԿ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, նա հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Ժիրինովկսու հետ։

Гагик Царукян отвечает на вопросы журналистов после выхода из здания суда (19 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորված ջոկատը կմիանա բանակին

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնել էր, որ «հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Էնֆիաջյանի խոսքով` ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала