00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ՄԻՊ–ը Ստեփանակերտի հրթիռակոծված շուկայից տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը

© Photo : Facebook / Artak BeglaryanКадр из видеообращения защитника прав человека Карабаха Артака Бегларяна после обстрелов рынка Степанакерта (31 октября 2020). Карабах
Кадр из видеообращения защитника прав человека Карабаха Артака Бегларяна после обстрелов рынка Степанакерта (31 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նա նշում է՝ թեպետ ինքը կույր է, բայց տեսնում է շոշափելով, մինչդեռ միջազգային հանրությունը կույր չէ, սակայն չի տեսնում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հրթիռակոծված քաղաքային շուկայից։ Պաշտպանը կանգնած է ավերակների մեջտեղում և անգլերենով պատմում է Ադրբեջանի հերթական հանցագործության մասին։ Նա նշում է՝ հրթիռակոծությունն այսօր է եղել, անմիջապես այն բանից հետո, երբ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել էին չթիրախավորել խաղաղ բնակավայրերը։

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորել են շուկան, բնակելի տներ. լուսանկարներ

«Շուկան շատ հեռու է ցանկացած ռազմական օբյեկտից՝ քաղաքի կենտրոնում է։ Այս հրթիռակոծության հետևանքով բազմաթիվ խանութներ են ավերվել կամ լրջորեն վնասվել, և նյութական մեծ վնասներ կան»,- նշում է Բեգլարյանը։

Բացի շուկայից՝ այսօր հրթիռակոծվել են նաև Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունիի, Մարտակերտի և մի շարք այլ գյուղերի բնակելի թաղամասերը։

Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Մարտունու Հերհեր գյուղում 59-ամյա տղամարդ է սպանվել։ Բեգլարյանի խոսքովք՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործություններն Արցախի խաղաղ բնակչության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, ենթակառուցվածքներ և նպատակ ունենալով հումանիտար աղետ ստեղծել Արցախում։

«Ես կույր եմ, բայց այս ամենի հետևանքները ես տեսնում եմ շոշափելով։ Ես կույր եմ, բայց ես գործում եմ։ Միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում։ Միջազգային հանրությունն ամեն ինչ տեսնում է առանց շոշափելու՝ աչքերով, բայց այն ճիշտ քայլեր չի անում, դրա համար էլ այսպիսի հանցագործությունները շարունակվում են Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողմից»,- հայտարարում է Բեգլարյանն ու կոչ անում միջազգային հանրությանը դադարել պարզապես խոսել ու սկսել գործել, կույր չլինել։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից հակառակորդը թիրախավորել էր Ստեփանակերտը, հետո արդեն` Շուշին։ Ստեփանակերտում, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Շուշիի հրթիռակոծության հետևանքով տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։

Ստեփանակերտում հրթիռակոծվել են կենտրոնական շուկան և մեկ բնակելի տուն - Sputnik Արմենիա
Ստեփանակերտը` հրթիռակոծությունից հետո. տեսանյութ ավերված շուկայից

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Լրահոս
0