Ինձ շան նման էին վերաբերվում. գերությունից վերադարձած կինը սարսափելի մանրամասներ է պատմում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանական տեղամասերից մեկում կինը ևս երկու հայ գերիների է հանդիպել, հետո իրեն ասել են՝ թե երկուսի վիզն էլ կտրել են։

Ադրբեջանական գերությունից երեկ վերադարձված 85-ամյա Եվգենիա Բաբայանը հարցաքննվել է։ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տարեց կնոջ հետ զրույցից մի հատված, որում կինը պատմում է գերության պահից մինչև Հայաստան վերադառնալու օրերի ու ժամերի սարսափի մասին։

Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա
Ադրբեջանը պարտավոր է տեղեկություններ տալ հայ գերիների մասին. ՄԻԵԴ–ի վերջնաժամկետը լրացել է

Եվգենյա Բաբայանը ծնվել ու ապրել է Հադրութ քաղաքում։ Բնակվում է որդու հետ, որը պատերազմի հենց առաջին օրից առաջնագծում է։

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերն Ադրբեջանը սկսեց ուժեղ հրետակոծություն, կինը պատսպարվել է իր տան նկուղում, որը որպես ապաստարան է ծառայում։

«Առավոտյան դուրս եմ եկել ապաստարանից, որ հավերիս կերակրեմ։ Հենց այդ պահին նկատեցի, որ տղամարդկանց ձայներ են մոտենում տանը։ Մտածեցի՝ որդիս՝ Սուրենն է եկել։ Այդ պահին տան դուռը բացվեց, ու ադրբեջաներեն լեզվով խոսող շուրջ տասը զինվորականներ ներխուժեցին իմ տուն։ Տեսնելով նրանց՝ վախեցա ու վայր ընկա»,- պատմում է կինը։

Նրա խոսքով՝ զինվորականները մոտեցել են, ձեռքից քաշել, բարձրացել և ասել, որ Բաքու են տանելու։

Այդպես էլ արել են։ Գերության գրեթե երկու շաբաթների ընթացքում կինը երեք տարբեր ոստիկանական բաժանմունքներ է տեղափոխվել։

Ասում է՝ ինձ շատ վատ էին վերաբերվում, կարծես կենդանու՝ շան տեղ դրած լինեին։

«Ծարավ էի, ջուր կամ թեյ ուզեցի, ինձ բաժակով մի փոքր թեյ տվեցին։ Դրանից հետո մի կին աշխատակից իմ առաջ շաքարի կտոր նետեց, ես հրաժարվեցի օգտվել նրանց տված թեյից ու շաքարից, ասացի՝ ես մարդ եմ, շուն չեմ»։

Հետո տարել են երկրորդ ոստիկանական կետ, որտեղ ստիպել են ասել, թե Փաշինյանը լավը չէ, ինքն է սարքել այս կռիվը։ Տեսախցիկներով նկարել են, հարցեր տվել։ Երրորդ ոստիկանական կետում երկու հայ գերիների է տեսել։ Մեկը երիտասարդ էր, մյուսը՝ տարիքով։

Бушлат  - Sputnik Արմենիա
Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

«Երիտասարդին կապկպել էին, ոտքերը, ձեռքերը, աչքերը, գցել էին մի անկյուն ու քացի էին տալիս»,- պատմում է կինը։

Իսկ մյուս հայը տարիքով մեծ էր, ձեռքերը կոտրտված էին, ասում է՝ վրան հալ չկար, ուղղակի նստած էր։

Կինը տեսել է, թե ինչպես են երիտասարդին գցել մի պարկի մեջ, ապա քարշ տալով տարել, ավտոմեքենայի մեջ գցել։ Իսկ իրեն մյուս տղամարդու հետ մեքենա են նստեցրել։ Տարեց կնոջը տարել են Բաքվի հիվանդանոց, մյուս երկուսի ճակատագիրն անհայտ է։

«Ինձ ասացին, որ այդ երկու հայերին մորթոտել են, վզները կտրել են ու սպանել»,- ասում է կինը։

Հիվանդանոցում տասն օր է մնացել։ Կարմիր խաչի օգնությամբ Բաքվից տարել են Վրաստան, ապա շտապօգնության մեքենայով Հայաստան բերել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Լրահոս
0