Ադրբեջանում մահացած գերի Միշա Մելքումյանի դին փոխանցվել է հայկական կողմին

© Official site of the Ministry of Defence of RAАрмянская сторона при посредничестве Международного комитета Красного Креста передает труп сбежавшего азербаджанского капитана /28 ноября 2017г/. Армяно-Азербайджанская граница
Армянская сторона при посредничестве Международного комитета Красного Креста передает труп сбежавшего азербаджанского капитана /28 ноября 2017г/. Армяно-Азербайджанская граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մելքումյանը մահացել էր հոկտեմբերի 30-ին` մոտ երկու շաբաթ գտնվելով գերության մեջ Բաքվում։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանում մահացած գերի 84-ամյա Միշա Մելքումյանի դին փոխանցվել է հայկական կողմին։ Այս մասին ինֆորմացիան Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:

«Տղամարդու դին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փոխանցվել է հայկական կողմին` Վրաստանի տարածքով», – ասել է Ամատունին։

Միշա Մելքումյանը մահացել էր հոկտեմբերի 30-ին` մոտ երկու շաբաթ գտնվելով Բաքվում գերության մեջ։ Նրան և 85-ամյա Եվգենյա Բաբայանին ադրբեջանցի զինծառայողները առևանգել էին հոկտեմբերի 16-ին Հադրութ քաղաքից։ Բաբայանին վերադարձրել են Երևան հոկտեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ տարբեր տվյալներով, արդբեջանական կողմում կա մոտ 20 հայ ռազմագերի։ Հայական կողմը դիմումներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝  Ադրբեջանում հայտնված հայ գերիների կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով։

Լրահոս
0