Դասերը հետաձգելը ճիշտ որոշում էր, բայց կոտրած տաշտակի առաջ հայտնվելն անթույլատրելի է

© Sputnik / Aram Nersesyan Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн
 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ–ում շարունակում է սրված մնալ, ինչի հետևանքով էլ դպրոցներում արձակուրդ է հայտարարվել։ Դեռ հայտնի չէ` արձակուրդից հետո հեռավար կրթության կանցնեն, թե ոչ, բայց փորձագետն ահազանգում է` հեռավար կրթության անցնելն ուղղակի անթույլատրելի կլինի։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Դպրոցական արձակուրդը ևս երկու շաբաթով հետաձգելն այս պահին ճիշտ որոշում էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմանը։

Նախարարությունը հայտնել էր, որ համավարակի պատճառով աշնանային արձակուրդը դպրոցում մեկնարկել է հոկտեմբերի 15-ին՝ նոյեմբերի 2-ի փոխարեն։ Հետո որոշվեց արձակուրդը ևս երկու շաբաթով երկարաձգել։

«Այս իրավիճակում արձակուրդը երկարաձգելը ճշգրիտ որոշում է, քանի որ կորոնավիրուսը գնալով ավելի է տարածվում, իսկ դպրոցները բացելը անկառավարելի իրավիճակի կբերեր։ Սակայն այս ամենից հետո չպետք է հեռավար ուսուցման անցնենք. դա անթույլատրելի կլինի»,–ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` հեռավար ուսուցման անցնելը կնշանակի մեկ անգամ ևս զրոյի ձգտող արդյունավետությամբ դասեր կազմակերպել։

Փորձագետը նշեց, որ այս արձակուրդի ընթացքում որևէ քայլ չի արվել հեռավար ուսուցման անցնելու հնարավոր հեռանկարի համար` վերապատրաստում կազմակերպելու, տեխնիկական հագեցվածության հարցերը լուծելու համար, ուստի հեռավար ուսուցման անցնելով` կոտրած տաշտակի առաջ կկանգնենք։ Մխիթարյանը կարծում է, որ եթե ամեն դեպքում պետք է հեռավար կրթության անցնենք, ապա նախապատրաստական մեծ աշխատանք պետք է կատարվի. հենց այնպես չի կարելի հայտարարել և անցնել հեռավարի։

Инфицированная коронавирусом пациентка в медцентре Арташат - Sputnik Արմենիա
Սա զուտ հայաստանյան երևույթ չէ. կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում

Մասնագետն ասում է, որ հասկանալի է` պատերազմական իրավիճակ է, սակայն պատասխանատվությունն ուսուցիչների և դասախոսների մոտ ավելի բարձր է։ Ուստի ցանկացած որոշում կայացնելիս անհրաժեշտ է նրանց կարծիքն անպայման հաշվի առնել, որպեսզի կրթության արդյունավետությունը չնվազի։

«Հիմա քննարկումների կարիք կա, քանի որ որոշում կայացնելուց առաջ պետք է հնարավոր լայն զանգվածների կարծիքը հաշվի առնել, այդ թվում` ուսուցիչների, քանի որ նրանք են մեր կրթության առանցքը։ Այդ առանցքը դնել մի կողմ ու դրանից դուրս որոշումներ կայացնել ուղղակի անթույլատրելի է»,–ասաց Մխիթարյանը։

Նա հորդորեց խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, որպեսզի շուտ կարողանանք կրթական բնականոն ընթացքն ապահովել։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Sputnik Արմենիային հստակեցրին, որ ոչ թե դասերը չեղարկվել են, այլ արձակուրդն է երկու շաբաթով երկարաձգվել։ Դրա փոխարեն ուսումնական տարին կավարտեն մի փոքր ուշ` հունիսի 18-ին, իսկ առաջին կիսամյակը կամփոփվի հունվարի 31-ին։

Դեռ հայտնի չէ` դասերն առկա, թե հեռավար կանցկացվեն. կախված է կորոնավիրուսային իրավիճակից։

Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել

Լրահոս
0