Հայտնի է` ով է գերեվարել հերթական ահաբեկչին

© AFP 2023 / NAZEER AL-KHATIB Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия
Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց ոչ մի կոպեկ դեռ չեն վճարել:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը՝ իր ընկերների հետ միասին: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը ևս Սիրիայից է, որին սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են»,–գրել է Պողոսյանը:

Թուրքիայի արտգործնախարարն Ադրբեջանում է - Sputnik Արմենիա
Թուրքիայի արտգործնախարարն Ադրբեջանում է. նա հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Նախնական հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց ոչ մի դեռ կոպեկ չեն վճարել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի։

Նշենք, որ երեկ ՀՀ դատախազությունը հայտնեց, որ ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը։

Նրան ՊԲ ստորաբաժանումները գերեվարել էին հոկտեմբերի 30–ին։ Նա ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Министр иностранных дел Исламской Республики Иран Мухаммад Джавад Зариф на пресс-конференции - Sputnik Արմենիա
Ինչ է առաջարկել Իրանն Արցախի հակամարտության կարգավորման համար. նախարարը բացել է փակագծերը

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Լրահոս
0