Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է թշնամու հերթական ԱԹՍ-ն

© Photo : official site of the MoD of ArtsakhАрмия обороны НКР опубликовала очередной сбитый беспилотник азербайджанских ВС
Армия обороны НКР опубликовала очередной сбитый беспилотник азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊԲ ստորաբաժանումների կողմից գիշերը հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել։

Армия обороны Карабаха опубликовала фотографии изъятого вооружения азербайджанской армии - Sputnik Արմենիա
Ադրբեջանի վերջին 2 օրերի կորուստները. ևս 2 ԱԹՍ, 13 զրահատեխնիկա, 50 զոհ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ տեղեկացրեց, որ օրվա ընթացքում թշնամին շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը` Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Շուշին։ Շուշիի հրթիռակոծության հետևանքով մասամբ ավերվել է քաղաքի պարսկական մզկիթը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Լրահոս
0