Ադրբեջանը խաղաղ բնակավայրերում ոչ միայն «Գրադ» և «Սմերչ» է կիրառում, այլև ռազմական ավիացիա

© Sputnik / Asatur YesayantsНевзорвавшийся снаряд "Смерч"-а в общине Иванян (1 октября 2020). Карабах
Невзорвавшийся снаряд Смерч-а в общине Иванян (1 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում՝ գնդակոծության հետևանքով տուժածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, կիրառում է նաև ռազմական ավիացիա:

«Հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում Իրավիճակն անհանգիստ է: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала