Ալեն Սիմոնյանն ու Յուրի Վորոբյովը քննարկել են ԼՂ-ում ստեղծված վիճակը և վարձկանների խնդիրը

© Sputnik31-е заседание Межпарламентской комиссии по сотрудничеству Федерального Собрания России и Национального Собрания Армении (28 июня 2019). Москвa
31-е заседание Межпарламентской комиссии по сотрудничеству Федерального Собрания России и Национального Собрания Армении (28 июня 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Շեշտվել է տարածաշրջանում Ռուսաստանի կարևոր դերը՝ և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և՛ որպես Հայաստանի Հանրապետության հիմնական դաշնակից:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Տեղի ունեցավ հերթական հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության ԴԺ խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ, որի ընթացքում ներկայացրեցի առաջնագծում առկա իրավիճակը և տեղեկություններ՝  գերեվարված սիրիացի վարձու ահաբեկիչների մասին, որոնք կռվում էին Ադրբեջանի բանակի կազմում։

Զրույցի ընթացքում շեշտվել է նաև տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և՛ որպես Հայաստանի Հանրապետության հիմնական դաշնակից:

Здание МИД Швеции - Sputnik Արմենիա
Շվեդիան Ղարաբաղում խաղաղապահների թեմայով պաշտոնական հարցում չի ստացել. ԱԳՆ

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

Լրահոս
0