«Անունս Արցախ է». Երևանում կայացած համերգների ընթացքում 30 մլն դրամ է հավաքվել. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Համերգները տեղի են ունեցել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։

Երևանում 4 օր շարունակ անցկացվող բարեգործական համերգ–դրամահավաքների ընթացքում 30 մլն դրամ է հավաքվել: Նվիրատվությունները կուղղվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Артур Абраам  - Sputnik Արմենիա
«Ճանաչիր Արցախը». Արթուր Աբրահամը դիմել է միջազգային հանրությանը

Համերգները տեղի են ունեցել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։

Համերգներն անցկացվել են բացօթյա, խորհրդանշական վայրերում ՝ Վազգեն Սարգսյան փողոցում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Կասկադում և Գարեգին Նժդեհի հուշարձանի հարակից այգում:

Բոլոր բարեգործական համերգները սկսվել են Հայաստանի օրհներգով և ավարտվել երգչուհի Շուշան Պետրոսյանի կատարմամբ «Անունս Արցախ է» երգով։ Այս երգը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնն է։

Առցանց և տեղում հանգանակություն են արել հարյուրավոր քաղաքացիներ։ Խոշոր նվիրաբերություններ են կատարել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ‚ բարերար Գաբրիել Չենբերջյանը (800 հազար դրամ)‚ «Ինգո Արմենիան» (500 հազար դրամ)‚ երեք օրերի հանգանակությունները կրկնապատկվել են «Էվոկաբանկի» կողմից. այսպիսով՝ չորս օրերի ընթացքում հավաքվել է 12.5 միլիոն դրամ‚ Սերգեյ Սմբատյանի ընտանիքը հավաքված գումարը դարձրել է 15 միլիոն դրամ‚ իսկ «Հրատապ բժշկական սարքավորումներ Արցախի համար» նախաձեռնող խումբը ԱՄՆ-ից` Լևոն Գասպարյան, Վիգեն Սարգսյան, Դանիել Զայաց-Վոլշին, Արեգ Սախանյան, Ալեկս Բորիսով, Անրի Գրիգորյան, Գեղամ Մարգարյան և Էմիլ Աշիկյան‚ կրկնապատկել են հավաքված գումարը՝ այն հասցնելով 30 միլիոն դրամի։ Հանգանակված միջոցները փոխանցվելու են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հիմնադրամը փոխհատուցում է ռազմական գործողությունների ընթացքում տուժած զինվորների բուժման ծախսերը, ինչպես նաև փոխհատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала