«Չգիտեմ՝ ինչու է Արման Թաթոյանը նման բան ասել». Զարուհի Բաթոյանը հերքում է ՄԻՊ–ին

© Sputnik / Asatur YesayantsМинистр труда и социальных вопросов Заруи Батоян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Министр труда и социальных вопросов Заруи Батоян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արման Թաթոյանի գրառմանը, թե պետք է ապահովելով լիարժեք համագործակցություն ՄԻՊ աշխատակազմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում է ՄԻՊ-ի հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը:

Омбудсмен Арман Татоян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Թաթոյանն ու Բեգլարյանը դեսպանություններին և միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ

Թաթոյանը մի քանի օր առաջ Facebook–ում գրել էր, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, որոնք այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցաջակցության ապահովման գործընթացին, պահանջում է գիտակցել սահմանադրական պարտականությունները ՄԻՊ–ի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը` բացառելով անպատասխանատու վերաբերմունքը և ապահովելով լիարժեք համագործակցություն ՄԻՊ աշխատակազմի հետ:

«Չգիտեմ՝ ինչու է Թաթոյանը նման բան ասել, պետք է նրան հարցնել։ Մենք համագործակցել ենք կառույցի հետ, ինչպես բոլոր պետական մարմինների հետ։ Ընդ որում` ավելի սերտորեն ենք համագործակցում, քանի որ հատկապես քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ավելի ընդհանուր եզրեր ունենք: ՄԻՊ-ի հետ մշտական հեռախոսազրույցների, նամակագրության մեջ ենք, ինչպես նաև ոչ պաշտոնական քննարկումների»,–ասաց Բաթոյանը։

«Դա պարտադիր է զինծառայողների կյանքի պաշտպանության համար»․ Թաթոյանն աջակցում է ՀՀ ՊՆ-ին

Հարցին, թե չի՞ համապատասխանում իրականությանը Թաթոյանի` չհամագործակցելու մասին հայտարարությունը, Բաթոյանը պատասխանեց` ոչ։

Դիտարկմանը, թե ինչ-որ քայլ անելո՞ւ է այս կապակցությամբ, Բաթոյանն ասաց, որ հիմա չի կարող մեկնաբանել:

Հիշեցնենք` Արման Թաթոյանը գրել էր նաև` ափսոսում է, որ ստիպված է այսպիսի հրապարակային հայտարարություն անել։

Արտակ Բեգլարյանը բելգիացի պատգամավորին է ներկայացրել ստեղծված հումանիտար իրավիճակը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала