00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ մեխանիզմով են ահաբեկչական խմբերը հասնում Արցախ. ՀՀ իրավապահների բացահայտումը

© AFP 2024 / NAZEER AL-KHATIB Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия
Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին հայտնել է, որ իրենց հրաման է եղել հարձակվել Արցախի կոնկրետ հայկական գյուղի վրա, գրավել դրանք, սպանել գյուղում գտնվող բոլոր բնակիչներին, քաղաքացիական և զինվորական անձանց, իրականացնել հրկիզումներ, պայթեցումներ և ապակայունացնել տարածաշրջանը:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հրապարակել Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված սիրիացի ահաբեկիչ 1975թ. ծնված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին առաջադրված մեղադրանքից։

Ըստ մեղադրանքի` նյութական հատուցում ստանալու դիմաց վերջինը հավաքագրվել է Սիրիայում և Թուրքիայի տարածքով տեղափոխվել Ադրբեջան` այդ երկրի զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին մասնակցելու, Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ նախապատրաստված հանցագործությանը մասնակցելու համար։

Полное видео задержания сирийского боевика в Арцахе со звуком - Sputnik Արմենիա
Ինչպես են հայ կամավորները շփվում գերեվարված սիրիացի վարձկան ահաբեկչի հետ. տեսանյութ

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև վարձկան գրոհայինների հավաքագրման մեխանիզմը։ Տվյալ դեպքում դա իրականացվել է Սիրիայում «Աբու Հուսեյն 23» անունով անձի միջոցով՝ նյութական հատուցում (2000 ԱՄՆ դոլարին համարժեք թուրքական լիրա) ստանալու դիմաց:

Վարձկանները կենտրոնացվում են կոնկրետ ճամբարներում, տվյալ դեպքում՝ Քիլիս քաղաքի հարակից տարածքում, որտեղ հավաքագրվածներից կատարվում է ռազմական գործողությունների կատարմանն ունակ անձանց ընտրությունը:

Գերեվարված ահաբեկիչը ներառվել է «Ալ Ամշաթ» խմբավորման մեջ, որի ղեկավար Աբու Համշայի համակարգմամբ ընտրված անձինք` խմբերով, առանց անձը հաստատող փաստաթղթերի, Թուրքիայի սահմանապահ ուժերի գիտությամբ և թույլտվությամբ, տեղափոխվել են Թուրքիայի տարածք, Թուրքիայի քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ ոստիկանների թույլտվությամբ առանց որևէ խոչընդոտի հատել են հսկվող անցակետերը, նստել  քաղաքացիական ինքնաթիռներ և Թուրքիայի զինված ուժերի զինվորականների ուղեկցությամբ քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխվել Ադրբեջան:

Ադրբեջանում ևս զինված ուժերի ուղեկցությամբ, առանց անձնագրերը ստուգելու, օդանավակայանից տեղափոխվել են Ադրբեջանի՝ հատուկ նման խմբավորումների տեղակայման համար նախատեսված ռազմական օբյեկտներ։

Սիրիացի վարձկան ահաբեկիչը կալանավորվել է. ՔԿ

Այստեղ նրանց տվել են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգեստ և զենքեր։ Այսինքն` ահաբեկչական խմբավորումների անդամներին, վարձկաններին դարձրել են Ադրբեջանի զինված ուժերի բաղկացուցիչներ՝ նրանցից ձևավորելով ստորաբաժանումներ:

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի դեպքում այդ ստորաբաժանումը կազմված է եղել 250 հոգուց, ղեկավարել է «Սուլթան Մուրադ» խմբավորման ղեկավար կամ անդամ Աբու Համշան: Նրանք տեղակայվել են առանձին ռազմական օբյեկտում, որտեղ արդեն իսկ տեղակայված են եղել նույն խմբավորման 18 անդամներ:

Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան 250 անդամներից կազմված «Սուլթան Մուրադ» խմբավորումն Ադրբեջանի զինված ուժերի  զինծառայողների ուղեկցությամբ հարձակում եմ գործել Արցախի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերից մեկի ուղղությամբ:

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ադրբեջանն ինքն իրեն խոստովանեց...». Նիկոլ Փաշինյանը` վարձկանների մասին

«Ահաբեկչական խմբավորման անդամներից, վարձկաններից ձևավորված և Ադրբեջանական բանակի մաս դարձված այդ ստորաբաժանումները ըստ ստացած հանձնարարության ուղղակիորեն ներգրավվում են Արցախի հանրապետության դեմ ռազմական գործողությունների մեջ»,– եզրահանգում է անում ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ընդ որում, այսօրինակ խմբավորումներին հրաման է տրվում ոչ միայն մասնակցելու Արցախի պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողություններին, այլև իրականացնելու ահաբեկչական բնույթի, մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործություններ:

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին իր ցուցմունքում հայտնել է, որ իրենց տրված է եղել հրաման հարձակվել Արցախի կոնկրետ հայկական գյուղի վրա, գրավել այն, սպանել գյուղում գտնվող բոլոր բնակիչներին, քաղաքացիական և զինվորական անձանց, իրականացնել հրկիզումներ, պայթեցումներ և ապակայունացնել տարածաշրջանը:

Այս հրամանն իրականացնել տվյալ դեպքում չի հաջողվել միայն այն պատճառով, որ խմբավորումը հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի դիմադրությանը և ստիպված եղել նահանջել: 

«Մեզ ասացին` ով վախենում է, թող հաբեր խմի». գերեվարված ահաբեկիչը մանրամասներ է պատմում

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից վարձկան Մուհամմադ Ալ Շխերին։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Հայաստանն արդեն պաշտոնապես հայտարարել է երկու սիրիացի ահաբեկչի գերեվարման մասին։

Լրահոս
0