00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

© Sputnik / Andranik GhazaryanВ Армении собирается женский батальон добровольцев
В Армении собирается женский батальон добровольцев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը խորհրդածում է այն մասին, թե ով է թիկունքում ավելի օգտակար, քան առաջնագծում։ Հայրենական մեծ պատերազմի պատմությունը բազմաթիվ անգին օրինակներ է պահպանում, որոնք արժե հիշել Արցախում իրավիճակի սրման այս օրերին։

Արցախի առաջնագծում բարդ իրավիճակ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է զինվորական հավաքակայաններում 24-ժամյա հերթեր տեսնել և չի ուզում տեսնել զինվորական պարտքը կատարելուց խուսափողների։ Առաջինները, ինչպես և պետք էր սպասել, ավելի շատ են, քան երկրորդները։ Եվ այնուամենայնիվ․․․

Внуки 68-летнего добровольца союза Еркрапа Володи Хачатряна провожают деда в Карабах (1 октября 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Մարտի են գնում ծերունիները. Գյումրիում թոռները պապին ճանապարհում են ռազմաճակատ

Առաջին անգամը չէ, որ Արցախում պատերազմը համեմատում են հեռավոր Հայրենական մեծ պատերազմի հետ․ ինչպես այն ժամանակ ԽՍՀՄ-ում, այնպես էլ հիմա՝ Հայաստանում, հայրենիքը պաշտպանելու համար ոտքի է կանգնել ողջ ժողովուրդը։

ԽՍՀՄ, 1941թ․, հունիս։ Պատերազմի առաջին ութ օրերի ընթացքում ոտքի ելավ հինգ միլիոն երեք հարյուր հազար մարդ, և բանակի թվաքանակը գործնականում կրկնապատկվեց։ Բայց առաջին ամիսների հսկայական, անդառնալի կորուստները նորանոր զինվորներ էին պահանջում։ 1942թ․-ի սկզբին Կարմիր բանակի զորակոչն արդեն ապահովվում է 1923-1925թթ․ ծնված պատանիների հաշվին։ Իսկ ընդհանուր առմամբ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Կարմիր բանակ է մոբիլիզացվել մոտ 34 միլիոն 500 հազար մարդ։ Խորհրդային Միությունը կարող էր իրեն նման բան թույլ տալ։

Եվ այնուամենայնիվ, առաջնագիծ չէին կանչում նրանց, ովքեր ներգրավված էին գաղափարախոսական աշխատանքներում՝ արտիստներին, նկարիչներին, երաժիշտներին, գրողներին, բանաստեղծներին, գիտնականներին։ Եվ այդտեղ տրամաբանություն կար։

Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի Հայկ Մարությանը

Դժվար է պատկերացնել, թե մարտի դաշտում երկրին ինչով կարող է օգնել գրոսմայստեր Լևոն Արոնյանը, բայց ես վստահ եմ, որ շախմատային դաշտում նրա հաղթանակաները մեր երկրի համար պակաս կարևոր չեն։

Խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է կամավորների ջոկատ հավաքել և նույնպես մեկնել Արցախում կռվելու։ Կարծում եմ՝ միլիարդատերն իր փողերով, կապերով և մյուս հնարավորություններով շատ ավելի օգտակար կլիներ թիկունքում։

Պատրաստվում է զինվորական համազգեստ հագնել և առաջնագիծ մեկնել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Եվ այստեղ բանն այն չէ, որ նրա գնալուն պես քաղաքը կխեղդվի չլուծված խնդիրների մեջ, այլ այն, թե Արցախի պաշտպանության բանակին ինչ իրական օգուտ կարող է տալ քաղաքապետը։

Гагик Царукян отвечает на вопросы журналистов после выхода из здания суда (19 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորված ջոկատը կմիանա բանակին

Շփվելով լավատեսությամբ լցված, բայց առողջական վիճակի և տարիքի բերումով արդեն մարտական աշխատանքի ոչ ունակ հայրենակիցների հետ, դժվար է պատկերացնել նրանց թնդանոթների մոտ կամ ինքնաձիգը ձեռքին։ Նրանց ժամանակը (ինչպես և, որոշակի չափով, ինքնաձիգների և թնդանոթների ժամանակը) արդեն անցել է։ Շնորհակալ ենք պոռթկման համար, բայց․․․

Արտիստները, նկարիչները, կոմպոզիտորներն ու երաժիշտները, գրողները, բանաստեղծները, գիտնականները, և սա դեռ ոչ բոլոր մասնագետներն են, որոնք Հայրենական մեծ պատերազմում առաջնագիծ զորակոչվելուց ազատված էին։ Սակայն, օրինակ, Արկադի Ռայկինը, Վասիլի Կաչալովը կամ Իգոր Իլյինսկին մասնակցում էին համերգային բրիգադներին, որոնք ելույթ էին ունենում առաջնագծում։ Նկարիչները (հայտնի Կուկրինիկսով, Բորիս Եֆիմով, Իրակլի Թոիձե եռյակը) պաստառներ էին նկարում և թռուցիկներ ձևավորում։ Զորակոչի ոչ ենթակա գրողներն ու բանաստեղծները հաճախ դառնում էին ռազմական թղթակիցներ (Բորիս Պոլեվոյ, Հրաչյա Քոչար, Կոնստանտին Սիմոնով, Գարեգին Սևունց)։

Լոռու մարզպետն ու համայնքների ղեկավարներն արձագանքել են Փաշինյանի կոչին և կամավորագրվել

 Ի դեպ, ռազմաճակատ չմեկնելու իրավունք ունեին ոչ միայն ստեղծագործական մասնագիտությունների տեր անձինք։ Առաջնագիծ չէին տանում ռազմական գործարանների մասնագետներին, կոմբայնավարներին և բերքահավաքով զբաղված տրակտորիստներին, փայտամշակողներին և անգամ ուսուցիչներին, բայց միայն մինչև 1942թ․-ի առաջին կեսը։

Կարևոր է իմանալ․ երբ հաղթանակն արդեն մոտ էր, շատերը միայն մի բանից էին վախենում՝ որ պատերազմը կավարտվի, իսկ իրենք չեն հասցնի հերոսություններ գործել։ Ուստի փորձում էին պատերազմ գնալ «ծանոթով»։

Министерство Юстиции Армении - Sputnik Արմենիա
Փոխնախարարն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից. նա կամավորագրվել է

-Ինձ չվերցրին, որովհետև աղջիկ եմ,-հիշում էր Նատալյա Մալիշևան,-շատ վիրավորական էր։ Դե, մտածում եմ, եթե այդպես է՝ կամավոր կգրվեմ։ Իսկ զինկոմիսարիատում նորից մերժեցին, ասացին՝ սովորիր։

Նման է այն պատմությանը, որը Sputnik Արմենիային պատմում էր 20-ամյա աղջիկը, խնդրելով գաղտնի պահել անունը։ «Ինչո՞ւ եմ ուզում Արցախ գնալ։ Իսկ ինչպե՞ս կարող եմ չուզել։ Զինկոմիսարիատում ինձ չընդունեցին, ուղարկեցին գրողի ծոցը, հետո տեսա կանանց գումարտակի ձևավորման մասին հայտարարությունը և եկա։ Ուրախությունս սահման չունի»։

Ժամանակին, իսկ ավելի հստակ՝ 1945թ․-ի գարնանը, պատանի կամավորին «գրողի ծոցն» է ուղարկել նաև իմ հայրը, որն այն ժամանակ Ազիզբեկովի (Եղեգնաձորի) շրջանի զինվորական կոմիսարն էր։ «Էլ ոտքդ չտեսնեմ էս կողմերում»։

Պատերազմում ոչ մեծ Հայաստանը կորցրեց ավելի քանի 300 հազար մարտիկ։ Լավ կլինի, որ երկիրը խուսափի ևս մեկ նմանատիպ զոհողությունից։

Լրահոս
0