Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

© Sputnik / Asatur YesayantsАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
2021թ–ի փետրվարին նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում։ Համակարգում ծախսերն ավելացել են նաև պատերազմի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. 2021–ին էներգետիկ ծանր տարի է սպասվում։ Այսօր ԱԺ–ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման կանխատեսում արեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Այս տարի արդեն ստանում ենք էներգետիկայի հաշվեկշիռները հաջորդ տարի սակագների վերանայման գործընթաց սկսելու համար։ Գիտեք` փետրվարից փետրվար է իրականացվում վերանայումը։ Այս պահին դեռ չեմ ուզում որևիցե կոնկրետ թվային գնահատականներ տալ»,– ասաց նա։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան

Բաղրամյանը հայտնեց, որ ՀԷՑ–ում այս տարի բավականին խնայողություններ են եղել, կորուստները նվազել են շուրջ 2.5 տոկոսով, որը համարժեք է 4-5 մլրդ դրամի։ Բայց դրա փոխարեն 2021 թ–ին նախատեսվում է ՀԱԷԿ–ի կանգ։ Ատոմակայանը վերազինման աշխատանքների հետ կապված տարվա գրեթե կեսը չի աշխատի` շուրջ 140 օր։

«Բնականաբար, այդ կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ–երում արտադրված էլեկտրաէներգիայով»,– ասաց Բաղրամյանը։

Բացի այդ պատերազմը ՀՀ իշխանություններին պարտադրել է ավելացնել նաև էներգահամակարգի անվտանգության ապահովման ծախսերը։ «Զուգահեռ աշխատում են կայաններ, որոնք սովորական պայմաններում չպիտի աշխատեին, և դա բերում է լրացուցիչ ծախսեր»,– պարզաբանեց Բաղրամյանը։

Հիշեցնենք` 2021 թվականին նախատեսված են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ավարտական փուլի աշխատանքները, մասնավորապես` ռեակտորի կորպուսի թրծումը, ինչը թույլ կտա 80-85 տոկոսով վերադարձնել այն ելակետային վիճակին։

Տեխնոլոգիական այդ եզակի գործողությունը կանցկացվի հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի շրջանակում։

Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ

Թրծման կայանքի օգնությամբ ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 475 աստիճան ու պահվում այդ ջերմաստիճանով մի քանի օր, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Մետաղը վերականգնում է իր հատկությունները, ինչն ավելացնում է դրա շահագործման ժամկետը։

Գործողությունը կիրականացնեն «Ռոսատոմի» մի քանի կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է աշխատանքի իր մասի համար։

Ատոմակայանին հարվածելն այնքան էլ հեշտ չէ, Հայաստանի երկինքը պաշտպանված է. Պապիկյան

Հիշեցնենք, որ ռուսական վարկի հաշվին փոխարինվել են գործող էներգաբլոկի երկու գեներատորները, ինչպես նաև արդիականացվել է կառավարման վահանակը:

Լրահոս
0