ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը խստորեն դատապարտել են Վիեննայի ահաբեկչությունը

© REUTERS / LEONHARD FOEGERВооруженные австрийские полицейские остановили движение транспорта в пешеходной и торговой зоне Вены после стрельбы в центре города (2 ноября 2020). Австрия
Вооруженные австрийские полицейские остановили движение транспорта в пешеходной и торговой зоне Вены после стрельбы в центре города (2 ноября 2020). Австрия - Sputnik Արմենիա
Նա ընդգծել է ՄԱԿ-ի համերաշխությունը Ավստրիայի ժողովրդի և կառավարության հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ հետեւում է Ավստրիայի մայրաքաղաքում իրադարձությունների զարգացմանը: Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում պաշտոնական հաղորդագրություն է տարածել Վիեննայում կատարված հարձակումների վերաբերյալ։

Сотрудники полиции преследуют демонстрантов после парада в День взятия Бастилии (14 июля 2019). Париж - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում սպանել են ոստիկանների վրա դանակով հարձակված տղամարդուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վճռականորեն դատապարտել է Վիեննայում իրականացված հարձակումները եւ կազմակերպության անունից համերաշխություն է հայտնել Ավստրիայի ժողովրդին եւ կառավարությանը:

«Նա իր խորին ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։ Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է այդ հարձակումները և հայտարարում Ավստրիայի ժողովրդի և կառավարության հետ Միավորված ազգերի կազմակերպության համերաշխության մասին»,- նշված է հայտարարության մեջ:

Ահաբեկչությունը դատապարտել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր թվիթերյան էջում ցավակցելով տեղի ունեցածի համար ու շեշտելով, որ ԱՄՆ-ը Ավստրիայի, Ֆրանսիայի ու ամբողջ Եվրոպայի հետ է՝ ահաբեկչության դեմ պայքարում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ժամանակով ժ. 20-ի մոտակայքում (Երևանի ժամանակով՝ ժ. 23-ին) անհայտ անձինք զինված հարձակումներ են իրականացրել քաղաքի կենտրոնում։ Անցորդներից մեկը տեղում սպանվել է, մյուսն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ 15 մարդ, այդ թվում՝ 7 ոստիկան, վիրավորվել է։ Հարձակվողներից մեկը ոչնչացվել է, մյուսները կարողացել են փախչել։

Վիեննայում այսօր չեղարկվել են դպրոցական պարապմունքները։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն