00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահաբեկիչների հարցով ապացույցների ձեռքբերման ակտիվ փուլն է

© AFP 2024 / NAZEER AL-KHATIB Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия
Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն համագործակցում է նաև ԱԱԾ–ի հետ` սիրիացի վարձկանների հարցաքննության ժամանակ հնչած անունների առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Քննչական կոմիտեն սիրիացի ահաբեկիչների` Արցախում ընթացող մարտերին մասնակցելու դեպքերով հարուցված քրգործերով այժմ ապացույցների ձեռք բերման ակտիվ փուլում է։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։

«Ժամանակ է պետք և կտեսնեք, թե ինչ ապացույցներով ինչ փաստական հանգամանքներ են ներկայացվելու։ Այլ բան դեռ ասել չեմ կարող այս առումով»,–ասաց Մելիքյանը։

Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Կա՛մ կռվելու եք, կա՛մ բոլորիդ սպանելու եմ. ինչ է պատմել սիրիացի վարձկանը գերմանական ԶԼՄ-ին

Նա հայտնեց նաև, որ չի բացառում՝ ահաբեկիչների գործով վաղը 4-5 հետախուզվող ունենան։

Լրագրողները հետաքրքրվեցին` ՔԿ–ն նախատեսո՞ւմ է դիմել այլ երկրներին` գտնելու ՀՀ–ում գերեվարված սիրիացի ահաբեկիչների հարցաքննության ժամանակ տված մարդկանց անունները։ Ի պատասխան Մելիքյանը նշեց, որ  այս պահին ԱԱԾ–ի հետ են սերտ աշխատում, քանի որ ԱԱԾ–ի խողովակներն ավելի ընդլայնված են։ Դեռ այլ պետությունների հետ չեն աշխատում, սակայն չի բացառվում, որ վաղը որևէ երկրի քննչական պահանջ կներկայացնեն։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է ինտերպոլով հետախուզում հայտարարվի սիրիացի ահաբեկիչների հանդեպ, որոնց անունները հնչել են մեզ մոտ գերեվարված անձանց կողմից` Մելիքյանը պատասխանեց, որ իրավական հնարավոր բոլոր գործընթացներն իրագործվելու են։  

Նա հիշեցրեց, որ ահաբեկիչների ներգրավման դեպքերով  հարուցված քրգործերով այս պահին երկու անձինք են ներգրավված։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Поддерживаемые Турцией сирийские боевики в городе Айн аль-Арус (14 октября 2019). Сирия - Sputnik Արմենիա
Կառավարությունը քննարկում է սիրիացի ահաբեկիչների հարցը. Հաագային դիմելու հերթն էլ կգա

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։

 

Լրահոս
0