Դոնալդ Թրամփը դեմոկրատներին մեղադրել է հաղթանակը գողանալու փորձի համար

© REUTERS / CARLOS BARRIAПрезидент США Дональд Трамп рассказывает о первых результатах президентских выборов (4 ноября 2020). Вашингтон
Президент США Дональд Трамп рассказывает о первых результатах президентских выборов (4 ноября 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ գործող նախագահը խոստանում է նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո հանդես գալ հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր մրցակցին՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և նրա կողմնակիցներին մեղադրել է հաղթանակն իրենից գողանալու փորձի համար։ Այդ մասին նա գրել է իր  Twitter-ում։

Թրամփը նաև խոստացել է հանդես գալ հայտարարությամբ և հայտնել պետության ղեկավարի ընտրություններում մեծ հաղթանակի մասին։

«Այս գիշեր, ավելի ուշ, հանդես կգամ հայտարարությամբ։ Մեծ հաղթանակ»,-գրել է նա։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին, գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր թեկնածությունն է առաջադրել երկրորդ ժամկետի համար և պայքարում է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի դեմ: Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ կարող է չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, եթե պարտվի։

Բայդենն ի պատասխան հայտարարել էր, որ այդ դեպքում զինվորականները Թրամփին կհանեն Սպիտակ տնից։

Լրահոս
0