Աշխարհին մի Հիտլեր տվել եք, մի՛ աճեցրեք 2–րդին․ բողոքի ակցիա Գերմանիայի դեսպանատան դիմաց

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста прошла в столице у здания ООН (19 октября 2020). Еревaн
Акция протеста прошла в столице у здания ООН (19 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Բողոքի ակցիայի մասնակիցները Գերմանիային մեղադրեցին հանցավոր լռության համար, նշելով, որ այդ երկիրը մասնակցում է հայերի դեմ ցեղասպանությանն արդեն երկրորդ անգամ և շարունակում է Թուրքիային զենք վաճառել։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Արցախցի մի քանի տասնյակ կանայք և երեխաներ հավաքվել են Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև` պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և դրանով իսկ դադարեցնել միջազգային ահաբեկչությունը, ֆաշիզմը։

Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջները մանրամասն ներկայացրել են Գերմանիայի դեսպանին ուղղված նամակում։

«Պահանջում ենք, որ դեսպանը դուրս գա և անձամբ ստանա նամակն ու լսի մեր դժոխային պատմությունները, որոնք տևում են արդեն 40 օր։ Մեզ պետք է պատասխան տաք, թե ինչո՞ւ որպես ԵՄ և ՆԱՏՕ անդամ, ոչ մի քայլ չեք ձեռնարկում Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսությունների դեմ»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ երկու օր առաջ Գերմանիայում բնակվող իր հայ ընկերուհին ասել է, որ տեղի քահանան հայ ընտանիքներին զգուշացրել է, որ քիչ դուրս գան տանից՝ իրենց իսկ ապահովության համար։

Акция протеста у здания ООН (2 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Արձագանքեք մեր ցավին». Երևանում ԱՄՆ դեսպանատան և ՄԱԿ–ի շենքի առջև բողոքի ակցիաներ են

Բողոքի ակցիայի մասնակիցները «Ո՛չ ֆաշիզմին» վանկարկումներով պահանջեցին քայլեր ձեռնարկել հայերի դեմ կատարվող ցեղասպանության դեմ։

«Դուք շարունակում եք աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ Դուք աշխարհին արդեն մի Հիտլեր տվել եք, մի աճեցրեք երկրորդ Հիտլերին, մի սատարեք Թուրքիային։ Եթե դուք այսօր ոչ մի քայլ չձեռնարկեք և չկանխեք հայերի դեմ ցեղասպանությունը, որը սկսվել է Արցախի սահմաններից, ապա հաջորդը դուք եք լինելու։ Թուրքական և ադրբեջանական սփյուռքը, որը գտնվում է Գերմանիայում, ձեր տներում ոչ մեկին կենդանի չեն թողնելու, ձեզ հանգիստ չեն թողնելու։ Այն՝ ինչ կատարվում է այսօր Վիեննայում և Ֆրանսիայում, նույնը կկատարավի նաև ձեր հայրենիքում, սթափվեք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հավաքվածները մեղադրեցին Գերմանիային հանցավոր լռության համար, նշելով, որ Գերմանիան մասնակցում է հայերի դեմ ցեղասպանությանն արդեն երկրորդ անգամ և մինչ օրս հանդես չի եկել Ադրբեջանի կամ Թուրքիայի ցեղասպան գործողությունները դատապարտող կոչով, ավելին` շարունակում է Թուրքիային զենք վաճառել։

Բողոքի ակցիա Իսրայելում` ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու. տեսանյութ

Ավելի վաղ բողոքի ակցիաներ տեղի ունեցան ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի երևանյան գրասենյակների դիմաց: Երկու ակցիաների մասնակիցները պահանջում էին մեկ բան` միջազգային հանրությունը պետք է խախտի լռությունը և գնահատական տա Արցախում ադբրեջանա–թուրքական ագրեսիային։

Стычка армян и турок во время акции протеста в Париже (28 октября 2020). Франция - Sputnik Արմենիա
Միջադեպ Ֆրանսիայում. թուրքերը մուրճով հարվածել են բողոքի ակցիա անող հայերից մեկի գլխին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 4-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7155 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 252 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0