Մոսկվան կոչ է անում արտաքին ուժերին թույլ չտալ միջամտելու Ղարաբաղյան հակամարտությանը

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը կոչ է անում թույլ չտալ Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին արտաքին ուժերի միջամտությունը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շաբաթվա ընթացքում իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում լարված է մնացել, կողմերի մարտական շփման գծի ամբողջ երկայնքով փոխհրաձգություններ են եղել։ Քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորվել։ Մենք կողմերին կոչ ենք անում լինել չափազանց զուսպ, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գործնականում հարցը տանել դեպի հրադադար, լարվածության դեէսկալացիա ու հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով բանակցություններ վերսկսելուն։

Президент РФ В. Путин принял участиев работе Инвестиционного форума ВТБ Капитал Россия зовет! - Sputnik Արմենիա
Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղի հարցում կգտնի բոլորին բավարարող լուծում

Զախարովան հիշեցրել է, որ նոյեմբերի 1-ին և 2-ին ՌԴ նախագահը կարծիքների ինտենսիվ փոխանակում է իրականացրել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ։ Իրավիճակից ելք գտնելու հերթական փորձ է արվել նաև հոկտեմբերի 30-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7290 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0