Երևանում արցախցի զույգ փոքրիկներ են ծնվել

© Pixabay / Rainer_Maiores / Младенец
Младенец - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նրանց հրամանատար հայրիկը կռվում է առաջնագծում, թող որ խաղաղություն տիրի Արցախ աշխարհում, որ մեր հրաշքներն օր առաջ հանդիպեն իրենց հերոս հայրիկին:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Երևանյան ծննդատներից մեկում արցախցի զույգ փոքրիկներ են լույս աշխարհ եկել: 

Այս մասին հայտնում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնը՝ Facebook-ի իր էջում հրապարակելով նորածինների ու նրանց մայրիկի լուսանկարը:

«Ահա այսպե՛ս, զույգերո՛վ ենք ծնվելու: Մեր արցախցի զույգ նորածիններն են, նրանց հրամանատար հայրիկը կռվում է առաջնագծում, թող որ խաղաղություն տիրի Արցախ աշխարհում, որ մեր հրաշքներն օր առաջ հանդիպեն իրենց հերոս հայրիկին»,-մաղթում է բուժհիմնարկի աշխատակազմը:

«Կյանքում պատերազմ չտեսնեն»․ Երևանում մեկ շաբաթում 480 երեխա է ծնվել

Նշենք, որ հոկտեմբերի 27–ի տվյալներով` պատերազմական մեկ ամսվա ընթացքում միայն Երևանում 107 արցախցի մանուկ է լույս աշխարհ եկել։

Լրահոս
0