Ալեն Սիմոնյանը մեկնել է Մոսկվա. նախատեսված են մի շարք հանդիպումներ

© Sputnik / Asatur YesayantsВице-спикер НС Армении Ален Симонян и депутат Лилит Макунц на заседании Парламента (17 сентября 2020). Еревaн
Вице-спикер НС Армении Ален Симонян и депутат Лилит Макунц на заседании Парламента (17 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Պուտինին ուղղված նամակից հետո ռուսական կողմի հետ խորհրդակցությունները մեկնարկել են, բայց հույժ գաղտիության պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեկնել է Մոսկվա։ Խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված գործուղման կարգադրությունից տեղեկանում ենք, որ այցն աշխատանքային է ու տևելու է նոյեմբերի 5-11-ը։

СПУТНИК_LIVE: Еженедельный брифинг Марии Захаровой - Sputnik Արմենիա
Մոսկվան կոչ է անում արտաքին ուժերին թույլ չտալ միջամտելու Ղարաբաղյան հակամարտությանը

ԱԺ փոխնախագահի հետ Մոսկվա է գործուղվել նաև Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Թե ինչ նպատակ է հետապնդում Սիմոնյանի այցը ԱԺ–ից Sputnik Արմենիային հրաժարվեցին հայտնել։

Մեր տեղեկություններով, սակայն, ՌԴ–ում Ալեն Սիմոնյանը տարբեր մակարդակների մի քանի հանդիպումներ է ունենալու։

Հիշեցնենք` նոյեմբերի 3-ին Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմը լիովին բավարարված է ՌԴ–ի հետ դաշնակցային հարաբերությունների ներկա մակարդակով և շնորհակալություն էր հայտնել ՌԴ–ին ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Աժ փոխխոսնակը հայտարարել էր, որ դաշնակից երկրի հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ միանգամից տեսանելի է, բայց և ամեն ինչ չէ, որ սահմանափակվում է ֆորմալ հայտարարություններով։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին ԱԺ–ում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Պուտինին ուղղված նամակից հետո ռուսական կողմի հետ խորհրդակցությունները մեկնարկել են, բայց հույժ գաղտնիության պայմաններում. թե երկու կողմերից ովքեր են դրանց մասնակցում, ինչ ինտենսիվությամբ ու ինչ հարցերի շուրջ՝ չի հայտարարվում։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин во время заседания Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա
Ռուսաստանի հետ դաշնակցային կապը թուլացե՞լ է. պատասխանում է Փաշինյանը

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ հաղորդագրության մասնավորապես նշված էր.

«Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը դիմել է Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,– նշված էր հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարել էր, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала