ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը պատմել է, որ իրեն լավ է զգում և պատրաստվում է հիվանդանոցից դուրս գրվել։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ արտիստին Մոսկվայի հիվանդանոցներից մեկն էին տեղափոխել կորոնավիրուսի կասկածով։
«Այո, դուրս եմ գրվում հիվանդանոցից։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք», – ասել է նա ՌԻԱ Նովոստիին։
Ավելի վաղ արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինն ասել էր, որ Եվգենի Վագանովիչը ջերմություն չունի, բայց տարիքի և կորոնավիրուսի կասկածի հետ կապված անձամբ է որոշել հիվանդանոց գալ։