00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական ագրեսիան Արցախի բնակչության բնաջնջման պլանի բաղկացուցիչ մասն է․ ԱՀ ԱԳՆ

© Photo : press-office of the MFA of ArtsakhЗдание Министерства иностранных дел Карабаха
Здание Министерства иностранных дел Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի շարունակվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան Արցախի քաղաքացիական բնակչության բնաջնջման պլանի բաղկացուցիչ մասն է, որն Ադրբեջանը փորձում է իրագործել վերջին 30 տարիների ընթացքում:

Учения войск противовоздушной обороны (27 марта 2020). Армения - Sputnik Արմենիա
Հայոց հրետանին պարտության է մատնել ադրբեջանականին. Արծրուն Հովհաննիսյան

Չնայած հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածություններին առ այն, որ կողմերը կանխամտածված կերպով չեն գնդակոծի քաղաքացիական օբյեկտները, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության բնակավայրերին: Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը և նոյեմբերի 6-ին՝ ողջ օրվա ընթացքում, հատկապես ինտենսիվ գնդակոծման են ենթարկվել, մասնավորապես, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և հանրապետության մշակութային կենտրոն Շուշին: Ադրբեջանի կողմից մայրաքաղաքի ուղղությամբ արձակված հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա, ինչի արդյունքում զոհվել է երեք խաղաղ բնակիչ:

Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկում Արցախի Հանրապետության բնակավայրերը՝ օգտագործելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Արցախի Հանրապետության բնակավայրերի դեմ նմանատիպ սպառազինության կիրառումը վկայում է ադրբեջանական կողմի գործողությունների կանխամտածված լինելու մասին՝ միտված Արցախի Հանրապետության քաղաքացիական անձանց շրջանում չափից շատ կորուստներ պատճառելուն և քաղաքացիական օբյեկտներին առավելագույն վնաս հասցնելուն, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և պատերազմական հանցագործություն:

ԱԳՆ-ն նշում է՝ չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրների հրադադար հաստատելու բազմաթիվ փորձերին՝ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների շարունակումը, որոնք ուղեկցվում են բոլոր հնարավոր պատերազմական հանցագործություններով, վկայում է Բաքվի իշխանությունների՝ Արցախն իր քաղաքացիական բնակչությունից զրկելու մտադրության մասին:

«Այդ ֆոնին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կոլեկտիվ և անհատական պատժամիջոցներն ամենագործուն միջոցն են՝ ստիպելու պաշտոնական Բաքվին կատարել իր ստանձնած պարտավորությունները և պատասխանատվության ենթարկել իրագործված հանցագործությունների համար»,- շեշտված է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ կանխամտածված բռնարարքները, Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների դեմ պատերազմական հանցագործություններն իրականացվել են և՛ 1991-1994 թթ. և՛ 2016 թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի ընթացքում: Հարաբերական խաղաղ շրջանում Ադրբեջանն օգտագործում է իր ողջ քաղաքական զինանոցը՝ նպատակ ունենալով խոչընդոտել Արցախի ժողովրդի կողմից իր հիմնարար իրավունքների իրացումը:

Представитель министерства обороны Армении Арцрун Ованнисян во время брифинга в Едином информационном центре (2 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ադրբեջանի ԶՈւ ղեկավարում փաստացի չկա. Արծրուն Հովհաննիսյան

Ժողովուրդների իրավունքների լայնամասշտաբ ու կանոնավոր խախտումների և նրանց բնաջնջման սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը ստեղծել և զարգացրել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պրակտիկա՝ այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անկախության իրավունքի միջազգային ճանաչման միջոցով:

Գերատեսչությունը նշում է՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հենց այդպիսի և արդիական քայլ է, որով միջազգային հանրությունը վերջ կդնի Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը:

 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7405 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 736 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0