00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես դեռ մի քանի տարի առաջ էի կանխատեսել պատերազմի անխուսափելի լինելը. Նիկոլ Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян во время интервью немецкому телеканалу ARD
Премьер-министр Никол Пашинян во время интервью немецкому телеканалу ARD - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեկնաբանելով «Ղարաբաղը Հայաստանը է և վերջ» հայտարարությունը, որը, ARD-ի ներկայացմամբ, Ադրբեջանի կողմից ընկալվեց որպես սադրանք, ՀՀ վարչապետը նշել է, որ դա կապված է Ղարաբաղի հարցի պատմության հետ:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ դեռ 2016 կամ 2017 թվականն էր, որ ինքը կանխատեսել է պատերազմն անխուսափելիությունը։ 

Полиция заблокировала улицу недалеко от площади Шведенплац после стрельбы в Вене (2 ноября 2020). Австрия - Sputnik Արմենիա
Հիբրիդային համաշխարհային պատերազմ է սկսվել. Նիկոլ Փաշինյան

«Ինչո՞ւ: Որովհետև պատերազմն Ադրբեջանի նպատակն է եղել միշտ: Ինչո՞ւ է պատերազմը նպատակ եղել Ադրբեջանի համար: Որովհետև նա պատրաստ չի եղել Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման: Որովհետև փոխզիջում նշանակում է, որ դու պետք է որոշակի հետքայլ անես քո մաքսիմալ նշաձողից:

Այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման և չի եղել, սրա ամենավառ ապացույցը 2011 թվականի Կազանի պրոցեսն է։ Երբ, ըստ էության, սեղանին էր դրված մի փաստաթուղթ, որով հայկական կողմը համաձայնվել էր հանձնել 5 ադրբեջանական շրջաններ՝ այն բանի դիմաց, որ Լեռնային Ղարաբաղը կստանա միջանկյալ կարգավիճակ, որը հետագայում կորոշակիացվի հանրաքվեի կամ պլեբիսցիտի միջոցով: Եվ դա էական զիջում էր հայկական կողմից, որովհետև շատ անորոշություններ էր պարունակում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար: Բայց հայկական կողմը գնացել էր այդ քայլին, և փաստաթուղթը բանակցված, պատրաստ էր։ Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը»,-նշել է Փաշինյանը:

Նախատեսվո՞ւմ է արդյոք Փաշինյան–Ալիև հանդիպում. պատասխանում է ՀՀ ԱԳ նախարարը

Վարչապետը հավելել է, որ 2020 թվականի հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած սադրանքի հետևանքով Ադրբեջանը հասկացավ, որ իր զինված ուժերն ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հարցը: Դրա համար նա ստիպված էր դիմել վարձկանների և ահաբեկիչների օգնությանը: Եվ օգոստոսից՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից զորավարժությունների անվան ներքո վարձկաններ և ահաբեկիչներ, մեծ թվով թուրքական ռազմական տեխնիկա, մասնագետներ, զինվորականներ տեղափոխվեցին Ադրբեջան, որոնք ձեռնարկեցին միասնաբար հարձակում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ:

Մեկնաբանելով «Ղարաբաղը Հայաստանը է և վերջ» հայտարարությունը, որը, ARD-ի ներկայացմամբ, Ադրբեջանի կողմից ընկալվեց որպես սադրանք, ՀՀ վարչապետը նշել է, որ դա կապված է Ղարաբաղի հարցի պատմության հետ: Ղարաբաղի հարցը ծագել է 1988 թվականից, երբ Խորհրդային Միությունում տեղի էր ունենում գորբաչովյան վերակառուցման և ժողովրդավարացման գործընթացը: Եվ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության 80 և ավելի տոկոսը, որոշեց օգտվել ժողովրդավարացման ընձեռած հնարավորություններից և վերականգնել իր խախտված իրավունքը: Ընդ որում՝ միանգամայն խաղաղ քաղաքական պայքարի եղանակով, շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Торжественная церемония награждения военнослужащих в честь Дня армии в резиденции президента (27 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ. Արմեն Սարգսյանը պատասխանել է ռուս լրագրողի հարցին

Նա հիշեցրել է, որ դեռ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն Խորհուրդն ընդունեց Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ որոշում, որն իր լեգիտիմ իրավունքն էր: Նման որոշում ընդունեց նաև Հայաստանի Գերագույն խորհուրդը: Այս բացարձակապես խաղաղ, առանց զենքի քաղաքական որոշումներին Խորհրդային Միությունը և Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ նախ Սումգայիթում, ապա և Բաքվում հայերի ջարդեր կազմակերպելով:

Եվ արդյոք Լեռնային Ղարաբաղը Հայաստա՞ն է։ Հայաստան նշանակում է երկիր, որտեղ ապրում են հայերը՝ հայերի երկիր: Նրանք, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում՝ կտեսնեն 5-րդ դարի, հետագա դարերի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցը եղել է Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 80 և ավելի տոկոսով միշտ եղել են հայեր: Եթե սա պրովոկացիա է, հենց սա է ամբողջ խնդիրը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, Ադրբեջանը միշտ համարել է «պրովոկացիա»՝ դիմելով ագրեսիվ գործողությունների, հրթիռակոծելով բնակավայրերը։ Նրանք պայքարում են այդ «պրովոկացիայի» դեմ, ասել է վարչապետը։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина на полях Петербургского международного экономического форума 2019 (6 июня 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Պուտինը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ

«Հնարավոր է, որ հայերի գոյությունն ինքնին դիտվում է «պրովոկացիա» որոշ երկրների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի, որտեղ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, և հսկայական տարածքներ հայաթափվել են ցեղասպանության միջոցով: Իմ գնահատականն այն է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի այդ գործողությունը շարունակի:

Բայց սա առանձին վերցրած զուտ ընդամենը հակահայ էմոցիոնալ գործունեություն չէ, այլ, իմ համոզմամբ, թուրքական էքսպանսիոնիստական, կայսերական քաղաքականության դրսևորում, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ շարունակելու այդ էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք, դեպի հարավ-արևելք: Ես նայում եմ սա այն քաղաքականության կոնտեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում: Եվ այն դրսրևորումների համատեքստում, որ Թուրքիայի քաջալերմամբ մենք տեսնում ենք Եվրոպայում»,-մասնավորապես հայտարարել է Փաշինյանը։

 

Լրահոս
0