00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնազանդվիր կամ մահացիր․ Թրամփի կողմնակիցներին ռուսների ճակատագիրն է սպասում

© REUTERS / CARLOS BARRIAПрезидент США Дональд Трамп бросает кепку с надписью "Keep America Great" во время предвыборного митинга в Международном аэропорту округа Окленд (30 октября 2020). Штат Мичиган
Президент США Дональд Трамп бросает кепку с надписью Keep America Great во время предвыборного митинга в Международном аэропорту округа Окленд (30 октября 2020). Штат Мичиган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան ընտրություններն ավարտվեցին, բայց իրավիճակը միայն ավելի վատացավ։ Ամերիկյան լրագրողների կանխատեսմամբ՝ սեփական ժողովրդավարության հանդեպ հավատը կորցրած երկրին բարդ ժամանակներ են սպասում։

Թեև ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը, ինչպես լինում է բանանային հանրապետությունում (կամ արդեն «բանանային կայսրությունում»), որոշվելու է դատավարությունների կամ փողոցներում ուժային առճակատման ռեժիմով, բայց արդեն կարելի է տեսնել՝ ինչպիսին է լինելու ամերիկյան ապագան։ Դրա համար բավական է միայն լսել՝ ինչ են միմյանց ասում նույնիսկ ոչ թե քաղաքական գործիչները, այլ հասարակության կարծիքի այն առաջնորդները, որոնք որոշում են կոնկրետ երկրի բարոյական կլիման ու հասարակական վեճի որակը։

Ամերիկյան հեռուստաաստղ, երգչուհի, հասարակական կարծիքի առաջնորդ, ԼԳԲՏ-ակտիվիստ Մոնեթ Իքսչեյնջը (Monét X Change) Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների (այսինքն`բնակչության մոտ կեսի) ու ձախ ինֆլյուենսերների վերաբերմունքի տիպիկ օրինակ է ցուցադրում Դոնալդ Թրամփի ընտրողների (բնակչության մյուս կեսի) հանդեպ։

Кандидат в президенты США от Демократической партии Джо Байден и президент США Дональд Трамп принимают участие во второй президентской кампании 2020 года в дебатах в Университете Белмонт (22 октября 2020). Нэшвилль - Sputnik Արմենիա
Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը

«Բոլորին։ Դադարեք Թրամփի կողմնակիցներին վերաբերվել որպես տարրական ընկալում ու գիտակցության ունակություն ունեցող մարդկանց։ Նրանք հրեշներ են»։

Ժամանակակից ԱՄՆ-ում այս դիրքորոշումը գրեթե ստանդարտ է դարձել և մեծ հաշվով Հիլարի Քլինթոնի «Թրամփին ընտրողները խղճուկ մարդկանց խումբ են» հայտնի տեսության ավելի զգացմունքային արտահայտումն է։

Մոնեթ Իքսչեյնջնն ինքը ամերիկյան քննադատության չի ենթարկվում․ այդ հեռուստաաստղը երկու հատկություն ունի, որոնք նրան իրավունք են տալիս ուզածի պես և առանց որևէ հետևանքի ստորացնել շրջապատողներին։ Նախ՝ նա սևամորթ է, երկրորդ՝ այսպես կոչված դրագ-քուին է, այսինքն՝ կենսաբանորեն տղամարդ, որը կնոջ հանդերձանք է հագնում և պահանջում, որ իրեն դիմեն որպես կնոջ՝ հարգելով իր ինքնարտահայտման իրավունքը։

Պուտինի մոտ ամեն ինչ լավ է. Պեսկովը հերքել է ՌԴ նախագահի հետ կապված լուրերը

Այս համատեքստում յուրաքանչյուրը, ով, օրինակ, Մոնեթ Իքսչեյնջին (որի անունն իրականում Քևին Բերթին է) «հրեշ» կանվանի քաղաքական հայտարարությունների և քաղաքական հակառակորդների ապամարդկայնացման համար, կարող է առնվազն առանց ապրուստի մնալ, քանի որ քաղաքական ակտիվիստները կհալածեն բոլոր այն գործատուներին, որոնք պատրաստ են աշխատանքի ընդունել այդպիսի «հոմոֆոբ-ռասիստի»։

ԱՄՆ-ում ընտրություններն ավարտվեցին, և հիմա ավելի քան բարդ իրավիճակ է ուրվագծվում։ Ամերիկացի լրագրողները բավականին բարդ ժամանակներ են կանխատեսում երկրի համար, որն արդեն չի հավատում իր ժողովրդավարությանը։

Президент США Дональд Трамп во время предвыборного митинга в штаб-квартире Keith House-Washington в Ньютауне (31 октября 2020). Пенсильвания - Sputnik Արմենիա
Թրամփը հաղթելու մեկ հնարավորություն ունի․ փորձագետը՝ բախումների ռիսկի մասին

Իսկ այ Թրամփի կողմնակիցների՝ քրիստոնյաների, պահպանողականների, բանվորական մասնագիտությունների ներկայացուցիչների (Թրամփի հիմնական ընտրազանգվածի), ինչպես նաև հանրապետական կամ գյուղական նահանգների բնակիչների (որոնք Թրամփի օգտին են քվեարկում) հանդեպ ատելության արտահայտման կամ նրանց ապամարդկայնացման դեպքում սկզբունքորեն անհնար է, որ որևէ մեկը կորցնի պաշտոնը, աշխատանքը, փողերը, հեռուստաեթերի հասանելիությունը կամ թեկուզ սոցցանցային էջը։ Եվ այն մասին, թե ԱՄՆ-ում ում ձեռքում է իրական իշխանությունը, դա ավելի լավ է խոսում, քան Կոնգրեսում և Սենատում տեղերի հարաբերակցության թեմայով որևէ քաղաքական վերլուծություն։

Մեծ հաշվով ԱՄՆ բնակչության մոտ կեսին թույլատրված է բացարձակ ամեն ինչ։ Իսկ երկրորդ կեսը պետք է վճարի, ապաշխարի և անօգնական հետևի, թե ինչպես են առանցքային քաղաքներում սպիտակ բեռնատարներ անհայտ պարունակությամբ կոնտեյներներ բերում, որոնք մտնում են փոստ՝ հաշվարկվելու, իսկ հետո Բայդենը հանկարծակի տասնյակ հազարներով նոր ձայներ է ստանում։

Միևնույն անօգնականությամբ նրանք ստիպված են հետևել, թե ինչպես են Դետրոյթում հենց իրենց աչքի առաջ նրբատախտակի կտորներով փակվում թափանցիկ պատերը, որոնք նախատեսված են նրա համար, որ դիտորդներն ու ընտրողները կարողանան տեսնել ձայների հաշվարկը։ Եվ դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ, թերևս բացի ափսոսալուց, որ Բայդենը լրացուցիչ տասնյակ հազարավոր անհայտ ծագման ձայներ կստանա։

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբում չեն բացառել, որ ձայների հաշվարկի վերաբերյալ հայցեր կարող են ներկայացնել ևս երկու նահանգներում։ Sputnik ռադիոկայանի եթերում իրավիճակը մեկնաբանել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի միջազգային էկոնոմիկայի և միջազգային քաղաքականության ֆակուլտետի փոխդեկան Իգոր Կովալևը։

Президент США Дональд Трамп рассказывает о первых результатах президентских выборов (4 ноября 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Թրամփի շտաբը հայց է ներկայացրել Ջորջիա նահանգի դատարան՝ պահանջելով դադարեցնել հաշվարկը

Ակնառու և բռի ընտրախախտումներ իրականացնողները շատ հանգիստ են, քանզի վստահ են, որ չեն պատժվելու, քանի որ մեյնսթրիմ ԶԼՄ-ները և հանրային կարծիքի շոշափելի մասը (էլ չասած քաղաքական գործիչների և ինֆլյուենսերների մասին) լիովին իրենց կողմից կլինեն։ Հնարավոր է՝ նրանց կաջակցի նաև ամերիկյան դատական համակարգը։

Սակայն այս ֆենոմենը ամենից լավ բացատրվում է հենց համաքաղաքացիների հանդեպ այն վերաբերմունքով, որը ցուցադրում է դրագ-քուին-հեռուստաաստղը՝ նրանց անվանելով հրեշներ։ Հրեշներին կարելի է և պետք է խաբել, հրեշներին պետք է և կարելի է զրկել ձայնի իրավունքից, հրեշների հանդեպ մարդկանց համար գրված բարոյականության, արժանապատվության, գթասրտության սկզբունքներն ու օրենքները կիրառելի չեն։ Եթե Թրամփն ու նրա թիմը ամերիկյան դատարաններում (կամ Ամերիկայի փողոցներում) փոքրիկ հրաշքի չհասնեն, ապա ԱՄՆ բնակչության գրեթե կեսը ստիպված է լինելու անորոշ ժամանակով ապրել (կամ գոյատևել) այդ ռեժիմի պայմաններում։

ՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս հետաձգել արտասահմանյան ուղևորությունները

Մի կողմից՝ տարրական էմպաթիան ստիպում է կարեկցել այսքան ակնհայտ քաղաքական ստորացման զոհերին, բայց, մյուս կողմից, այստեղ որոշակի պատմական արդարություն կա։

Միլիոնավոր հանրապետական ընտրողներ հնարավորություն ունեն իրենց մաշկի վրա զգալու մի բան, որը (առայժմ հեռավոր կերպով) հիշեցնում է այն, ինչ էթնիկ ռուսները ստիպված են վերապրել նախկին ԽՍՀՄ-ի բազմաթիվ երկրներում։ Քաղաքական իրավունքներից փաստացի զրկում, տնտեսական կյանքից դուրսմղում, արժանապատվության մշտական նվաստացում և լիակատար, լիարժեք, անհույս ապամարդկայնացում, որն ուղեկցվում է CNN-ի լրագրողների ճռվողյունով այն մասին, որ ամեն ինչ լավ է և առհասարակ այդպես էլ պետք է անել։

Кандидат в президенты США от Демократической партии Джо Байден и президент США Дональд Трамп принимают участие во второй президентской кампании 2020 года в дебатах в Университете Белмонт (22 октября 2020). Нэшвилль - Sputnik Արմենիա
Կեղծվո՞ւմ են ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ում, կամ քվեարկությունը կայացավ, հաղթող չկա

Հետսովետական տարածքի՝ ակնհայտորեն ռուսաֆոբ քաղաքական գործիչները (թարմ օրինակներից բավական է հիշել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն և Մոլդովայի նախագահի թեկնածու Մայա Սանդուին) ավանդույթ ունեն։ Ընտրություններից առաջ կամ անմիջապես հետո ազգային միասնության և սիրո կոչով դիմում են ստորացված, ճնշված, իրավունքներից և հնարավորություններից զրկված ռուս փոքրամասնությանը։ Երբեմն դա անում են անգամ ռուսերեն լեզվով։

Թրամփի կողմնակիցները, որոնց ձայները գողանում են հենց նրանց աչքի առաջ (դեռ ոչ բոլորը, բայց գործընթացը սկսված է) հնարավորություն են ունեցել զգալու մոտավորապես այն, ինչ զգում են մերձավոր արտերկրում «խրված» ռուսները Ջո Բայդենի ելույթների ընթացքում, որն անսպասելիորեն սկսեց նույն այդ «հրեշների» հետ հաշտության լեզվով խոսել և հայտարարեց, որ ամերիկացիների «միավորումը» անհրաժեշտություն է։

Բայդենի շտաբի և հետխորհրդային տարածքի խամաճիկների ոճերի նմանությունն ամենևին էլ պատահական չէ, քանի որ «գունավոր հեղափոխությունը» ծրագրել և իրականացնում են հենց այն մարդիկ, որոնք այդ տեխնոլոգիաները բարեհաջող մշակել են Ուկրաինայում, Վրաստանում և այլ երկրներում, որտեղ հաղթեց «երիտասարդ հեռանկարային ժողովրդավարությունը»՝ թեթևակի արյունոտ ձեռքերով և տեղական ազգայնամոլական կոլաբորացիոնիստների հանդեպ մեծ սիրով հանդերձ։

Բայց ամեն ինչ այդքան վատ չէ։ Վերջիվերջո, անգամ եթե Թրամփը պարտվի, իսկ նրա կողմնակիցների կյանքը դժոխքի վերածվի, նրանք միշտ հնարավորություն ունեն տեղափոխվել Օրեգոն՝ նահանգ, որտեղ ժողովրդական հանրաքվեի արդյունքներով ապաքրեականացվել է ծանր թմրանյութեր պահելը։

Եվ սա նույնպես Ամերիկայի ապագայի նշանն է․ երբեմնի հզոր կայսրությունն ատում է իր քաղաքացիների կեսին, կոտրում է սեփական քաղաքակրթական ինստիտուտները, իսկ նրանց, ում համար դժվար է ապրել լիակատար անկման մթնոլորտում, փաստացի առաջարկվում է ասեղի անցքից դուրս գալու տարբերակը։ Ամերիկան, իհարկե, ապագա ունի, բայց արդյո՞ք այդ ապագան պայծառ կլինի՝ շատ կասկածելի է։

Լրահոս
0